Մադրիդի «Ռեալ»-ի` «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու ցանկության մասին շրջանառվող լուրերն ավելի ու ավելի են ակտիվանում:
Նշվում է, որ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը պատրաստվում է անձամբ զրուցել Պոգբայի հետ: Զիդանը բավականին երկար ժամանակ խնդրում է ակումբի ղեկավարներին գումար ներդնել երիտասարդ ֆրանսիացու տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է ընդառաջել նրան, ինչպես նախկինում ընդառաջեց Ռաֆայել Վարանի տրանսֆերի ձեռքբերման հարցում:







































