Մալայզիայի իշխանությունները փորձում են պարզել նախօրեին Հարավչինական ծովի տարածքում կորած Malaysia Airlines (MAS) ընկերության Boeing 777-200 ինքնաթիռի ևս առնվազն երկու ուղևորի ինքնությունը, որոնք նույնպես մեկնել են գողացված անձնագրերով, փոխանցում են ժողովրդական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ չարաբաստիկ թռիչքի համար նախապես հերթագրված երկու հոգին՝ ավստրիացի Քրիստիան Քոզիլը և իտալացի Լուիջի Մարալդին, իրականում իրենց տանն են: Նրանք երկուսն էլ մինչ այդ հայտնել են Թայլանդում եղած ժամանակ իրենց անձնագրերի անհետացման մասին: Հիմա մալայզիացի հետազոտողները փորձում են համապատասխան դեսպանատների աշխատակիցների միջոցով պարզել՝ արդյոք ինքնաթիռում գտնվողներից ամենաքիչը ևս երկու հոգի չի օգտագործեել գողացված փաստաթղթեր, հայտնում է Ria Novosti-ն:








































