Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համակարծիք են, որ Ղրիմում պատրաստվող հանրաքվեն ոչ լեգիտիմ է և որ այն օրինականացնելու Ռուսաստանի ցանկացած փորձ նոր հետևանքներ կունենա ՌԴ-ի համար, հայտնում է Mirror հրատարակությունը:
Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետի օֆիսի ներկայացուցիչը: Թե խոսքը հատկապես ինչպիսի հետևանքնեի մասին է, նա չի ճշգրտել:
Քեմերոնի հայացքները համընկել են նաև իր կանադացի գործընկեր Սթիվեն Հարփերի հետ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցում:
«Նրանք (Քեմերոնն ու Հարփերը) նաև քննարկել են Ուկրաինային Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ առաջիկա ամիսներին տնտեսական կայունության ապահովմանն օգնելու և Ուկրաինայի նոր կառավարության կողմից անհրաժեշտ տնտեսական բարեփոխումների իրականացման համար»,- ասել է նա:








































