Վիետնամի ռազմական նավերը և ինքնաթիռները, որոնք մասնակցում են Malaysia Airlines ընկերության անհետացած Boeing 777-200 ինքնաթիռի որոնումներին, հետքերի շրջանում ինքնաթիռի բեկորներ չեն գտել: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին ինքնաթիռի անհետացման շրջանում 2 հետքեր են գտնվել, որոնք կարող էին ի հայտ գալ Boeing-ի բենզաբակերից վառելանյութի թափվելու հետևանքով: Վիետնամի տրանսպորտի փոխնախարար Ֆամ Կույ Տյեուն հայտնել է, որ հետքերի մերձակայքում ինքնաթիռի կործանման հետքեր դեռևս չի հաջողվել գտնել: Որոնումները շարունակվում են:








































