ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ստուգում են՝ արդյո՞ք ահաբեկիչները չեն մասնակցել Վիետնամի ափերի մոտ «Մալայզիական ավիաուղիների» օդանավի անհետացմանը:
Այս մասին NBC հեռուստաալիքի լրագրողներին հայտնել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները: Նրանք նշել են, որ կասկածներն առաջացել այն բանից հետո, երբ տեղեկատվություններ են ստացել այն մասին, որ «Բոինգ-777-200» օդանավի վրա չեն եղել նախօրոք գրանցված երկու ուղևորներ՝ մեկը իտալացի, մյուսը՝ ավստրիացի:
Ընդ որում՝ ինչպես հայտարարել են Ավստրիայի և Իտալիայի իշխանությունները, նրանց անձնագրերը գողացել էին: ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ երկու մարդուն էլ ներկա պահին վտանգ չի սպառնում՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ առայժմ չի հաստատվել, որ դեպքը ահաբեկչության հետ է կապված: Սակայն դա վերջնական եզրակացություն չէ: Դեռ շատ վաղ է որևէ բան ճշգրիտ ասել՝ գրում է rus.ruvr.ru-ն:











































