Sunday, 14 06 2026
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար

Գագիկ Բաղդասարյա՞ն թե՞ Արթուր Ծառուկյան. Այս է խնդիրը

Վերջին տարիներին «Բարգավաճ Հայաստանի» ֆենոմենը շատ է համեմատվում «Օրինաց երկրի» հետ: Խոսքը 2006 թվականի «Օրինաց երկրի» մասին է, որը դուրս եկավ կոալիցիայից, եղավ սուր և կոշտ ընդդիմություն, իսկ 2008 թվականին ճակատագրական պահին վերադարձավ կոալիցիա` դավաճանելով իր ընտրազանգվածին և, ըստ էության, փլուզելով Հայաստանում հասարակության հետընտրական առավելությունն իշխանության նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ ՕԵԿ-ը եթե անգամ չէր միանում Տեր-Պետրոսյանին, միևնույն է` Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին չմիանալով հանդերձ ապահովում էր հասարակական առավելությունը իշխանության նկատմամբ: Պատահական չէ, որ Մարտի 1-ի գրոհը եղավ փետրվարի 29-ի կոալիցիոն հուշագրից անմիջապես հետո: Դրանից հետո հանրությունը համոզմունք հայտնեց, որ 2006 թվականի կոալիցիոն ապահարզանը ընդամենը թատրոն էր, երբ ՕԵԿ-ը ներդրվեց ընդդիմություն և հետո մոտ 300 հազար ձայն, ըստ էության, նվիրեց իշխանությանը:

«Բարգավաճ Հայաստանի», այսպես ասած, ընդդիմադիր կեցվածքը հաճախ էին նույնացնում ՕԵԿ-ի հետ, առավել ևս, երբ կուսակցությունը չմտավ կոալիցիա 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո: ԲՀԿ-ի այդ խաղն էլ համարվեց թատրոն, ինչպես ՕԵԿ-ն էր խաղում, կամ ՕԵԿ-ով էր իշխանությունը խաղում՝ այժմ էլ ուղղակի խաղում է ԲՀԿ-ով: Այստեղ, իհարկե, ճշմարտության հատիկ գուցե կա, բայց անկասկած անիմաստ է համեմատել «Օրինաց երկրին» և «Բարգավաճ Հայաստանին», այսինքն` 2006-ի և 2012-ի իրավիճակները: ՕԵԿ-ը 2006-ին ամենևին 2012-ի ԲՀԿ-ն չէ: Ռեսուրսային բազմաշերտ ու նաև ծավալային զգալի տարբերություն կա: ԲՀԿ-ի և իշխանության հարաբերությունն այլ կառուցվածքի է: Թատրոնի հավանականությունն այստեղ քիչ է: Պայմանավորվածությունները, փոխզիջումները թատրոն չեն, հարկ է տարբերակել դրանք: Հանրությանը պետք չէ գցել մոլորության մեջ: Իրավիճակից գլուխ հանելու համար անհրաժեշտ է պատկերացնել այդ իրավիճակը, այլապես հանրությունը կանգնում է մի բանի դեմ, որից գաղափար չունի:

Խնդիրն այստեղ այն է, որ ի դեմս ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի բախվում են կապիտալի երկու բևեռներ: Մի բևեռն ունի դե յուրե ավելի մեծ իշխանություն, քան «Բարգավաճ Հայաստանը»: Խոսքը ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի մասին է: ԲՀԿ-ն այդ իշխանությունը, ըստ էության, չի վիճարկում: ԲՀԿ-ն վիճարկում է համամասնությունը: Այստեղ է, որ գլոբալ առումով մինչև ճակատային ընդհարման բանը չի հասնում, քանի որ իշխանության գլոբալ վիճարկում չկա, կա բաժնեմասերի հարաբերակցության խնդիր: Սակայն այդ խնդրի հիմքում այն մտավախությունն է, որ առավելություն ունեցող ուժը, տվյալ դեպքում ՀՀԿ-ն, փորձելու է հնարավորինս սեղմել մյուսին, քանի որ կապիտալը տվյալ դեպքում հիմք է իշխանության համար, իսկ իշխանությունն էլ պատասխանատվություն է միջազգային ասպարեզում, բավական լուրջ հարցերի առկայությամբ: Սա նշանակում է մեծ ռիսկեր: Հետևաբար, մեծ ռիսկերից ապահովագրվելու համար անհրաժեշտ է մեծ իշխանություն: Այստեղ է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի վեճի առանցքը: Այսինքն` այստեղ կա ոչ միայն գիտակցության, այլ նաև բնազդի զգալի բաղադրություն, ինչն էլ, ըստ էության, որոշակի անկանխատեսելիության տարր է մտցնում այդ ուժերի հարաբերություններում:

«Բարգավաճը» մյուս ընդդիմադիր ուժերի հետ կարող է Ազգային ժողովի տասնյակ նիստեր բոյկոտել, բայց դրանով այլևս Հայաստանում ոչ մեկին չես զարմացնի: Հայաստանի հասարակությունը տեսել է բոյկոտներ ու նաև տեսել, որ դրանք Հայաստանի քաղաքական ուժերի պրակտիկայում ընդամենը ձևական քայլեր են: Բոյկոտից ավելի ի՞նչ կարող է անել ԲՀԿ-ն: Այստեղ է, որ կուսակցությունը հայտնվում է փակուղում, որովհետև «Բարգավաճ Հայաստանն» իր գործունեության ընթացքում հենվել է բացառապես ապաքաղաքական իրողությունների վրա, իսկ քաղաքական բովանդակությունն այդ կուսակցության համար եղել է ընդամենը հարակից գործիք: Եվ երբ ներկայումս հարց է առաջանում, թե ինչ կարող է անել «Բարգավաճ Հայաստանը»՝ բացի ներիշխանական շանտաժից, պատասխանը թերևս մնում է օդում կախված: Թատրոնն արդեն այդտեղ է սկսում, այսինքն` քաղաքականության դիտորդների՝ հասարակության հետ հարաբերություններում: Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերը միմյանց հետ խիստ կոնկրետ հարաբերությունների, համաձայնությունների կամ անհամաձայնությունների մեջ են, իսկ թատրոն նրանք խաղում են հասարակության հետ:

ԲՀԿ-ն քաղաքականության գործիք է, ոչ թե սուբյեկտ: «Բարգավաճ Հայաստանն» իր գործունեության ընթացքում ունեցավ բազմաթիվ հնարավորություններ դառնալ քաղաքականության սուբյեկտ, սակայն կուսակցությունն ի զորու չեղավ օգտագործել այդ հնարավորությունները, ինչն, իհարկե, ոչ միայն ինտելեկտուալ կարողությունների, այլ նաև ցանկության բացակայության հետևանք է: Բանն այն է, որ ԲՀԿ-ն ինքնին ստեղծվեց որպես գործիք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի համար, և քանի դեռ Քոչարյանը դե յուրե առկա էր քաղաքական խաղում, լինելով պաշտոնի, «Բարգավաճ Հայաստանի» առումով ամեն ինչ որոշակի էր ու հստակ: Քոչարյանի պաշտոնաթողությունն ինքնաբերաբար բերելու էր ԲՀԿ-ի համար այդ անորոշության առաջացմանը, որովհետև ինքնուրույն աշխատել կուսակցությունը չգիտեր, ի սկզբանե դրա մասին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չէր էլ մտածել, իսկ Ռոբերտ Քոչարյանն այլևս չէր կարող լիարժեք տալ ԲՀԿ-ին այն, ինչ պետք էր ներքաղաքական հարթության մակերեսին մնալու համար: Այդ իսկ պատճառով «Բարգավաճ Հայաստանը» սկսեց տարաբնույթ զարկերն ափեափ: ԲՀԿ-ն, իհարկե, շատ ուժեղ ալեկոծություն է անում, բայց այդպես էլ չի հաջողվում որևէ տեղ նորմալ ափ դուրս գալ և ոտքի տակ ամուր հող զգալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում