Ի. Ֆրանկոյի անվան թատրոնը հավաքել է Ուկրաինայի դերասաններին մշակույթի գործիչներին, որոնք իրենց ռուս կոլեգաների և հանդիսատեսի համար կոչ են տեսագրել:
Վլադիմիր Գորյանսկին, Օլգա Սումսկայան, Լարիսա Ռուսնակը, Նատալյա Դոլյան և այլ հայտնի դերասաններ իրենց ռուս կոլեգաներին և հանդիսատեսին խաղաղության և ըմբռնման կոչ են արել. «Մենք ձեզ հետ հանդիպում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նկարահանման հրապարակներում, հաճախ ենք էկրաններից ձեր տուն գալիս: Մեր թատրոնները շրջագայում են Ռուսաստանում, դուք շրջագայություններով մեզ մոտ եք գալիս, մենք երբեք կոնֆլիկտներ չենք ունեցել… Մենք չենք ցանկանում, որ մեզ ինչ-որ մեկը կռվեցնի: Մենք ձեզանից ըմբռնում և աջակցություն ենք ակնկալում»:
Ուկրաինացի դերասանները ռուսներին խնդրել են չթշնամանալ եղբայրական ազգի դեմ, իսկ ուկրաինացի զինծառայողներին համբերություն են մաղթել:
«Մեզ պատերազմ հարկավոր չէ, մենք դեմ ենք պատերազմին, մենք սիրում ենք մեր երկիրը, մենք ֆաշիստներ չենք, մենք ցանկանում ենք ապրել ազատ երկրում»,- ասել են արվեստի գործիչները:










































