Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի բժիշկները հայտարարություն են տարածել, որ միայն հրաշքը նրան կօգնի դուրս գալ կոմայից.
«Միայն հրաշքը կարող է Միխայելին դուրս բերել կոմայից: Հիմա նա վատ վիճակում է գտնվում»,- բժիշկների խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Շումախերը 2013թ. դեկտեմբերի 29-ին Ֆրանսիայում դահուկներով սահելիս ընկել էր և գլխով հարվածել քարին: Նա գլխուղեղի լուրջ վնասվածք էր ստացել և առ այսօր դուրս չի եկել կոմայից: