Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշչիցան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ ցանկացած բանակցությունների Ղրիմի հարցով՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընդ որում՝ նա ընդգծել է, որ մարտի 16-ին նշանակված հանրաքվեն Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով, անօրինական է, ու դրա արդյունքները Կիևը չի ճանաչի:
Նա նաև հայտնել է, որ այդ հարցով պետք է որքան հնարավոր է արագ ստեղծվի միջնորդների միջազգային խումբ:









































