Monday, 13 05 2024
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա

Վիրահատություն հեղափոխական թերապիայից հետո. վարչապետի լյուստրացիան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց դատական համակարգի վիրահատական վերափոխում: Այդ մասին նա հայտարարել է նախօրեին ազդարարված իր ելույթում: Փաշինյանը փաստացի հայտարարեց դատական համակարգի լյուստրացիա, անցումային արդարադատության մեխանիզմի ներդրման քննարկումների ամփոփման երկամսյա ժամկետ, կոչ արեց համակարգի պատասխանատուներին ներկայացնել ինքնակամ հրաժարական, խորհրդարանի մեծամասնությանը կոչ արեց ձեռնամուխ լինել անհրաժեշտ օրենսդրական բազայի մշակման:

https://www.youtube.com/watch?v=1pd6OXKSb4w&feature=youtu.be

Ինչ զարգացումներով է ընթանալու դատական համակարգի ռեֆորմացիայի վիրահատական փուլը՝ սա դեռևս ունի ճշգրտումների կարիք, արդեն գործնական զարգացման փուլում՝ տեսնելու համար, թե բովանդակային և ընթացակարգային արդյունավետության մակարդակում ինչպես են իրականացվում վարչապետի ելույթում ազդարարված ուղենիշները:

Միաժամանակ, կասկածից վեր է, որ դատական համակարգի ռեֆորմացիայի բաղադրիչը ընթացիկ քաղաքական ավելի լայն գործընթացի մի տարր է՝ շատ ավելի լայն ու խորքային բաղադրիչների համատեքստում: Դրա ակնառու վկայություն է այն, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի երկրորդ մասում անդրադարձավ նախկին համակարգի տարբեր շրջանակների ջանքին՝ ապահովագրվել նախկին կոռուպցիոն հանցանքների համար պատասխանատվությունից՝ դրա համար օգտագործելով ընդհուպ Հայաստան-Արցախ հակասության սրման հանգամանքը, մինչև անգամ «դավադիր պատերազմի» հրահրման գնով, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև խորհրդարանի արտահերթ ընտրության նախընտրական շրջանում:

Փաշինյանը փաստացի հայտարարեց Արցախի նախագահի ընտրությանը պաշտոնական Երևանի դիրքորոշման մասին՝ արցախցիներին կոչ անելով մերժել հակասություն սերմանող ուժերին և աջակցել նրանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանի լեգիտիմ իշխանության հանդեպ վստահության դիրքից: Ի դեպ, ելույթին գրեթե զուգահեռ տարածվեց տեղեկություն, որ այդ դիրքից հայտարարություն է արել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով աջակցել Հայաստանի ռեֆորմներին, և հայտարարել է, որ մասնակցելու է 2020 թվականի նախագահի ընտրությանը:

Փաշինյանի ելույթի հիմնարար կետը, սակայն, վերաբերում էր ապրիլյան քառօրյա պատերազմին: Նա հայտարարեց, որ ժամանակն է խորհրդարանում ստեղծել դրա վերաբերյալ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ պատերազմի հանգամանքները: Սա ըստ էության ամենաառանցքային ուղերձն է վարչապետի ելույթում, որն իր մեջ պարփակում է ներքին ու արտաքին քաղաքական զարգացումների մի ամբողջ համախումբ, որն էլ ներառում է անցնող երկու տարիների իրադարձությունների շղթան, որ կատարվել է Հայաստանում, Հայաստանի շուրջը և թերևս շարունակում է կատարվել: Սա ուղերձ էր ոչ միայն Հայաստանի հանրությանը, այլև միջազգային ուժային կենտրոններին, այդ թվում՝ ուղերձ Մոսկվային, որը, մեղմ ասած, ոչ միայն ամենևին ոչ վերջին դերն ու նշանակությունն է ունեցել ապրիլյան պատերազմի ընդհուպ տևական զարգացման և «հասունացման» գործում, այլև ունեցել է առանցքային նշանակություն:

Ի դեպ, այս համատեքստում նաև խիստ խորհրդանշական է հանգամանքը, որ արդարադատության կամ դատական համակարգի շուրջ զարգացումները այս օրերին հասունացան Հաղթանակի տոնի շուրջ առկա ներքին քաղաքական համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում