ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի կապակցությամբ:
«Սիրելի՛ կանայք: Շնորհավորում եմ Մարտի 8-ի` գարնան և կանանց տոնի առթիվ: Սիրելի՛ գործընկերուհիներ, դուք մեզ հետ հավասար կրում եք ոստիկանի պատասխանատու ու պատվավոր աշխատանքի բոլոր դժվարությունները:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք, անմնացորդ ծառայություն օրենքին և ժողովրդին: Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին: Միայն ամուր թիկունք ունեցող ոստիկանը կարող է անմնացորդ կատարել իր գործը, որին կոչված է: Բոլորիդ մաղթում եմ երջանկություն, բարօրություն, հաջողություն` ընտանիքում և աշխատանքում:









































