Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ռազմական պահեստներից գողացվել են մի քանի, հնարավոր է անգամ մի քանի տասնյակ շարժական զենիթա-հրթիռային «Իգլա» համալիրներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան զինվորականին:
Տեղեկատվության համաձան` զենիթա-հրթիռային համալիրների պակասուրդը գրանցվել է 80-րդ առանձին աերոմոբիլային գնդում, որտեղ գտնվել է 54 կոմպլեկտ և 27-րդ մոբիլային բրիգադում, որտեղ պահվել է 90 զենիթա-հրթիռային համալիր:
Աղբյուրի խոսքերով` Ուկրաինայի պաշտպանության նախարարության նոր ղեկավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում «այս ծանր իրավիճակը քողարկելու համար՝ տվյալ զինատեսակի հին և փորձված նմուշներով համալրելով»:










































