MSY-ը հայտնում է, որ Վանաձորում անցկացվել է ծանրամարտի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությունը. որին ասնակցել են 22 մարզուհի, 119 մարզիկ` Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից:
Այժմ ըստ արդյունքների կկազմավորվեն հավաքականները, որոնք ապրիլի 28-ից մինչև մայիսի 3-ը Լեհաստանում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը:
Հայաստանի աղջիկների առաջնություն
44 կգ – Լուիզա Սահրադյան (Արարատ)
48 կգ – Երանուհի Պետրոսյան (Սևան)
53 կգ – Անի Վարդազարյան (Արարատ)
58 կգ – Հերմինե Եղիազարյան (Արարատ)
63 կգ – Ռոզալիա Ավետիսյան (Վանաձոր)
69 կգ – Սոնա Պողոսյան (Քասախ)
+69 կգ – Արփինե Դալլաքյան (Քասախ)
Հայաստանի պատանիների առաջնություն
50 կգ – Համլետ Մնացականյան (Գյումրի)
56 կգ – Լևոն Մանուկյան (Երեւան)
62 կգ – Դավիթ Աբրամյան (Սամաղար)
69 կգ – Նիկոլայ Պողոսյան( Գյումրի)
77 կգ – Հակոբ Մկրտչյան (Գյումրի)
85 կգ – Սամվել Գասպարյան (Գյումրի)
94 կգ – Հովհաննես Ավդալյան (Գյումրի)
+94 կգ- Սլավիկ Ջանոյան (Գյումրի)




































