Այսօր պետք է կայանա Facebook սոցցանցի կատարմամբ «հրաշքը», որի մասին մեկ շաբաթ առաջ հայտարարել էր Մարկ Ցուկերբերգը:
Հիշեցնենք՝ այն ժամանակ նա ասել էր, որ այդ նոր նախագիծը մշակվել է Սիեթլում գտնվող Facebook-ի գրասենյակում: Երկու օր առաջ էլ լավատեղյակ աղբյուրները TechCrunch-ին հայտնել են, որ Facebook-ը Skype-ի հետ համատեղ վիդեոչաթի հնարավորություն է տալու: Սակայն պարզ չէ, թե արդյոք դրանից կարող են օգտվել սոցցանցի բոլո՞ր օգտատերերը, թե՞ միայն նրանք, ովքեր գրանցված են Skype-ում: Այս երկու ընկերությունները նախկինում էլ են համագործակցել: Մասնավորապես՝ Facebook-ի և Skype-ի կոնտակտ էջերը ներդաշնակեցված են:
Պաշտոնական շրջանակները ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս տեղեկությունները: Ամեն դեպքում, քիչ մնաց սպասելու:










































