ՈՒԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է Ղրիմի հետ կապված խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը:
«Մենք ցանկանում ենք քաղաքակիրթ և կանխատեսելի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Դեռևս ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորություն կա»,- ասել է Կլիչկոն:
Կլիչկոն նաև կոչ է արել Եվրամիության քաղաքական գործիչներին Ուկրաինայի հետ հնարավորինս շուտ Ասոցացման պայմանագիր ստորագրել:











































