Արժույթի միջազգային հիմնադրամը Կիևում մարտի 6-7-ը տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում հայտարարել է Ուկրաինայի ժողովրդին օգնություն տրամադրելու և նախարարների կաբինետի տնտեսական ծրագրին աջակցելու պատրաստակամության մասին: Այս մասին նշվել է հիմնադրամի մամլո ասուլիսում:
Համաձայն փաստաթղթի, մարտի 4-ին Կիևում մեկնարկած ԱՄՀ առաքելությունը` նվիրված փաստացի տեղեկություն հավաքելուն և վերլուծելուն, հաջողությամբ շարունակվում է: Առաքելության ընթացքում հստակ պատկերացում է ձևավորվում երկրի տնտեսական դրության վերաբերյալ:
Փաստաթղթում նշվել է նաև երկրի ղեկավարության վճռականության և պատասխանատվության մասին, ինչպես նաև տնտեսական բարեփոխումներ իրականացնելու տրամադրվածության և թափանցիկ գործունեություն ապահովելու մասին:










































