Ես չեմ կարծում, որ այստեղ մենք պետք է խոսենք Արցախի միջամտության մասին. մենք պետք է խոսենք նրա մասին, որ Արցախի ներկա և նախկին նախագահները որոշել են գալ դատարան և միջնորդությամբ հանդես գալ, որի իրավունքն ունեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի երկու նախագահները եկան Երևան և դատարանում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին:
«Ես գնահատական չեմ տա, իրավասու չեմ, իրավունք չունեմ և բարոյական չեմ համարում գնահատական տալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի քայլինԵթե իրենք որոշել են և գտելմ են, որ դրա անհրաժեշտությունը կա, դա բացառապես իրենց իրավունքն է: Յուրաքանչյուր պատգամավոր ևս ազատ է, եթե ունի նման ցանկություն, եթե իր քաղաքական թիմում դա քննարկվել է, այս կամ այն դատապարտված կամ կալանավորված անձի համար ներկայացնել միջնորդություն»,-ասաց նա:
Զոհրաբյանը նաև նշեց, որ շատ վտանգավոր միտում է տեսնում, որ հատկապես սոցիալական ցանցերում, ատելության գերդոզա կա և թիրախավորվում է Արցախը. «Չի կարելի: Երբ տեսնում ենք, որ արդեն ադրբեջանական մամուլը սկսում է խոսել այն մասին, որ կարծես թե սև կատու է անցնցում Արցախի և Հայաստանի միջև, մենք բոլորս պետք է հասկանանք, որ մենք ուղղակիորեն վտանգում ենք Արցախը եւ Արցախ-Հայաստան հարաբերությունները»: