Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդին հավատացրել է, որ հոր հետ ամեն ինչ կարգին է: Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում՝ պատասխանելով մի օգտատիրոջ հարցին, որը հետաքրքրվել է նրա հոր վիճակով:
Օգտատերը գրել է, որ վերջին ժամանակներում համացանցում տարածված է տեղեկատվություն այն մասին, թե Վիկտոր Յանուկովիչ ավագի առողջական վիճակը ծանր է: Ի պատասխան՝ նախկին նախագահի որդին՝ Վիկտոր Յանուկովիչ կրտսերը գրել է. «Նրա հետ ամեն ինչ կարգին է»:






































