Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

«Ցարը ես եմ, ինձ հետ պիտի կիսվես». Սուրեն Խաչատրյանը` Ավետիք Բուդաղյանին

Երեկ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը երկար լռությունից հետո անդրադարձավ հունիսի 1-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձությանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տեղի ունեցածը ահավոր ողբերգություն էր և՛ Բուդաղյանների, և՛ իր ընտանիքի համար:

Սյունիքի նախկին մարզպետը կատարվածը բնորոշեց որպես խմիչքի հետևանք, որը բերեց այս ողբերգությանը: Նա նաև նշեց, որ ջերմ հարաբերություններ են եղել այդ ընտանիքների միջև այս քսանհինգ տարիների ընթացքում, չնայած, ճիշտ է, եղել են քաղաքական խնդիրներ. «Նույն Ավետիքը դրել է Գորիսի քաղաքապետի թեկնածություն, և ես երկու անգամ էլ ուրիշին եմ պաշտպանել: Եվ երկու անգամ իր չանցնելը նա կապել է ինձ հետ, և վերջում ես հասկացա, որ իր մեջ կուտակված թշնամանք կա, և անպայման ինքը ինչ-որ բանով ուզում էր պատասխանել: Այդ երկու օրվա ջերմ հարաբերությունը, որին բավականին մարդիկ էին ներկա… կարծում եմ՝ այդ ամենից հետո այդ քայլին չպետք է գնար, բայց համենայնդեպս, փորձագետների եզրակացությունը այսպիսին էր՝ Ավետիքի խմածության աստիճանը մեծ էր՝ 6.7 պրոմիլ:
Հավատացնում եմ` փորձագետների կարծիքն այնպիսին էր, որ այդ խմածության աստիճանում մարդը նույնիսկ կարող է մահանալ: Իր մեջ այնքան կուտակված թշնամություն կար, որ ամբողջ ճանապարհին, մեզ իջեցնելուց հետո, իրեն մեկ ուրիշը վերցնում է, տանում տուն, իրար հետ փաթաթվում են, ջան-ջիգյարով խոսում, բայց այդ մարդու մեջ թշնամանքն այնքան, այն աստիճան մեծ էր, որ գնում տնից զենքերը վերցնում է, և ցավալին այն է, որ ընտանիքի անդամները, իր ծնողները չեն ասում՝ գիշերվա կեսին, քեֆդ լավ՝ ո՞ւր ես գնում»:

Իսկ մեքենայի մեջ թե ինչ զրույց է եղել` Սուրեն Խաչատրյանը հստակ պատասխանեց չտվեց, միայն ասաց. «Մեքենայի մեջ ընդամենը իր հարբածության աստիճանն էր, որ ինքը իրեն չկարողացավ դրսևորել, ես էլ իրեն իջեցրի: Իր պահվածքից ելնելով՝ վարորդին ասացի՝ կանգնեցրու, թող իջնի»:

Բուդաղյանների մի խումբ հարազատներ, ովքեր դիտել են տեսանյութը, համոզված են, որ Սուրեն Խաչատրյանը հարցազրույցի ժամանակ ոչ ադեկվատ վիճակում էր: Ավելին` այն միտքը, թե Սուրեն Խաչատրյանի համար կատարվածը ողբերգություն էր, հարազատներին վրդովվեցնում է, երբ հիշում են՝ ինչպես էր Սուրեն Խաչատրյանը որդուն ազատելուց հետո աչքալուսանքի արարողություն կազմակերպել:

Բուղադյանների բարեկամները վստահ են, որ խոսելով Ավետիք Բուդաղյանի խմածությունից` Սուրեն Խաչատրյանն ընդամենը փորձել է արդարանալ. «Թե՛ Ավոյի կինը, թե՛ հայրը փաստում են, որ Ավոն եկել է տուն հավասարակշիռ վիճակում, խոսել է բոլորի հետ, ապա գնացել աշխատավայր: Ավոն այդ ժամանակ վատառողջ էր և, ինչպես գիտեք, կաթիլային էր ընդունում, ինչպե՞ս կարող էր խմած լինել, և Լիսկա կոչեցյալը իրավունք չունի մեղադրանքներ հնչեցնելու Ավոյի ծնողների հասցեին` այն դեպքում, երբ գիտենք, թե ինչ հայր է ինքը, ինչ անդաստիարակ որդիներ ունի»,- «Առաջին լրատվական»-ին երեկ ասացին Բուդաղյանների բարեկամները՝ հավելելով, որ Ավետիքը այդ օրը շատ սթափ վիճակում է եղել:

Ավելին, նրանց խոսքով, Սուրեն Խաչատրյանի ողջ տոհմը հիմա Գորիսում զբաղվում է թմրանյութեր բաժանելով: Նրանք պատմեցին, որ երկու ամիս առաջ Սուրեն Խաչատրյանի եղբորորդու՝ Էրիկ Խաչատրյանի տնից վեցերորդ վարչությունը մեծ քանակությամբ հերոին է հայտնաբերել, նրան ձերբակալել են, սակայն Սուրեն Խաչատրյանը դարձյալ ազատել է եղբորորդուն:

Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանի հնչեցրած այն մտքին, որ Ավետիքը տարիների կուտակած վրեժխնդրություն ուներ, քանի որ երկու անգամ քաղաքապետի ընտրություններին իր թեկնածությունն է դրել, իսկ ինքը չի սատարել, հարազատները բացառեցին, համարեցին անհեթեթություն, քանի որ Ավետիքը երբեք իշխանության չի ձգտել: Ավելին` նրանք ամոթալի են համարում նախկին մարզպետի այն խոսքերը, որ իր սանիկին չի սատարել: Իսկ Ավետիքը թեկնածությունը դնելիս մեկ նպատակ է ունեցել՝ ժողովրդի հոգսը թեթևացնել, ժողովրդի մասին հոգ տանել, իր քաղաքը զարգացնել:

Նրանք պատմեցին, թե ինչ զրույց է տեղի ունեցել Գորիսի ճանապարհին Սուրեն Խաչատրյանի և Ավետիք Բուդաղյանի միջև. «Ավոյին ասել է՝ ինչ ես գնում էդ թուրք շների համար շինարարություն անում (նկատի ունի Ավետիք Բուդաղյանի՝ ԼՂՀ-ում իրականացվող շինարարությունը), արի ինձ հետ կիսվիր բիզնեսովդ: Ցարը ես եմ, դու ինձ հետ պիտի տալիք-առնելիք ունենաս: Լիցկան իր բիզնեսի կեսը մուրացել է և այդպես հարստացել»:

Իսկ այն կապակցությամբ, որ Սուրեն Խաչատրյանն ասել էր, թե ճանապարհին խոսել են Ավետիքի հետ, բարեկամները նշեցին, որ Սուրեն Խաչատրյանի փաստաբանն է ասում, որ ավտոմեքենայի մեջ Սուրեն Խաչատյանը քնած է եղել, ինչը, փաստորեն, հակասություն է առաջացնում Սուրեն Խաչատրյանի խոսքում: Նրանք անհնար են համարում նաև այն, որ կրակոցների պահին Սուրեն Խաչատրյանը քնած է եղել, քանի որ եթե գետի ձայնը լսվում է հերմետիկ պատուհանների արանքից, ուրեմն կրակոցները միանշանակ կլսվեին:

Նրա որդին, բարեկամների խոսքով, Ավետիքենց գնացած պահին թմրանյութերի ազդեցության տակ է եղել: «Նրանք իմացել են, որ Ավոյենք գնալու են, ավելին՝ նրանց հրահրել են, զանգել են, հայհոյել, կանչել: Ավոյենք, երբ հասել են, հարցրել են Լիսկային, իսկ Լիսկան իր որդուն է առաջ մղել: Այսինքն՝ կանչել է, տարել, բայց խիզախություն չի ունեցել դուրս գալու: Մեր տղաները միակն են, որ չեն թուլացել նրա սպառնալիքներից»,- պատմեցին նրանք՝ հավելելով, որ Ավոն նստել է Սուրեն Խաչատրյանի մեքենան, քանի որ նա է կանչել ասել՝ խոսելու բան կա:

Նրանք վստահ են, որ Սուրեն Խաչատրյանի մեջ նախանձն է խոսել, քանի որ տեսել է, որ Ավոն ամեն ինչի հասել է իր սեփական քրտինքով, իսկ ինքը բոլորին թալանելով:

Նրանք անդրադարձան նաև Սուրեն Խաչատրյանի այն հիմնավորմանը, թե նախկինում ավելի հարուստ է եղել. «Այդ դեպքում ինչու մեծ տներ սկսեց կառուցել մարզպետ դառնալուց հետո, երբ մինչ այդ ընդամենը ATK շենքի մեկսենյականոցում էին մնում:

Նրանք այն կարծիքի են, որ այս հարցազրույցում Սուրեն Խաչատրյանը փորձել է հրահրել Բուդաղյանների ընտանիքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում