Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

Այս հոգաբարձուների խորհրդով ռեկտոր չի ընտրվելու ՇՊՀ-ում. ում է ձեռնտու, որ Շիրակի պետհամալսարանը լուծարվի

Այս տարվա մայիսի 11-ին արդեն երկրորդ անգամ տապալվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Ռեկտորի պաշտոնի համար առաջադրվել էին 4 թեկնածու՝ Սամվել Ալեքսանյանը, Արամ Կարապետյանը, Անդրանիկ Սարգսյանը և Լուսինե Ֆլջյանը: Առաջին փուլում Լուսինե Ֆլջյանը ստացել էր 7 ձայն, Անդրանիկ Սարգսյանը՝ 6, Սամվել Ալեքսանյանը՝ 2, իսկ Արամ Կարապետյանը՝ 1 ձայն։ Բոլորին դեմ քվեարկել էր 4 հոգի։ Երկրորդ փուլում 9 ձայն հավաքել էր Անդրանիկ Սարգսյանը, 6 ձայն՝ Լուսինե Ֆլջյանը, և 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Անդրանիկ Սարգսյանը ՇՊՀ ում է աշխատում, ֆիզիկայի ամբիոնի դասախոս է, իսկ Լուսինե ֆլջյանը Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր է։

ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը առաջարկեց, գործող կանոնակարգի համաձայն, ընտրության արդյունքները համարել անվավեր: Բուհում պաշտոնակատարը շարունակում է մնալ Երվանդ Սերոբյանը:

Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս ընտրություններից հետո ՇՊՀ-ում գրեթե բոլորը հասկացան, որ այս հոգաբարձուների խորհրդով ռեկտոր չի ընտրվելու բուհում։ «Այդ իսկ պատճառով, եթե մարտի ընտրությունների ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, ապա մայիսի 11-ի ընտրությունների ժամանակ այն գրեթե դատարկ էր։ 24 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհրդի 12 անդամները՝ 6 դասախոս և 6 ուսանող, ներկայացնում են համալսարանը։ 6 դասախոսները ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, տխրահռչակ և վատահամբավ Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ակտիվ ներկայացուցիչներն են։ Նրանք կոնկրետ հետապնդում են մի խմբակի անձնական շահերը, և նրանց բացարձակապես չեն հետաքրքրում ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակը և բուհի ապագան։ 6 ուսանողներից 2-ը ևս ներկայացնում են Մինասյանի ֆան-ակումբը։ Ստացվում է՝ Սահակ Մինասյանը հոգաբարձուների խորհրդում ունի 8 ձայն։ Ձայների այսպիսի տեղաբաշխումը թույլ է տալիս Մինասյանի ֆան-ակումբին իրականացնել այն ծրագիրը, որն առաջին անգամ պաշտոնապես Մինասյանի աղանդի վկաները բարձրաձայնեցին մարտին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ՝ ընտրությունները հետաձգել մինչև 2019 թ. հոկտեմբեր ամիսը»,- ասաց Համբարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենը պատահական չի արվում։ Բուհի ռեկտոր չընտրելով կոնկրետ խնդիր է լուծվում, ըստ որի՝ այս ճանապարհով Շիրակի պետհամալսարանը կփակվի և կմիավորվի Շիրակում գործող այլ բուհերի մասնաճյուղերի հետ, և այդ հիմքով կստեղծվի մեկ այլ բուհ, որի ռեկտորն էլ կդառնա իշխանության կողմից ներկայացված մեկը։

«Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների՝ իշխանություններին ձեռնտու է, որ ՇՊՀ-ն լուծարվի։ Հենց լուծարվի, այլ ոչ թե օպտիմալացում լինի, քանի որ եթե օպտիմալացում լինի, ապա Շիրակի բոլոր բուհերի մասնաճյուղերը միավորվելու են հենց ՇՊՀ-ին, իսկ այդ դեպքում իրենց թեկնածուն չի համապատասխանի բուհի կանոնադրությամբ սահմանված չափանիշներին։ Իսկ լուծարվելու դեպքում բուհը կմիավորվի երևանյան այլ բուհերից մեկի մասնաճյուղին, և իրենք իրենց ցանկացած մարդուն կնշանակեն ռեկտոր։ Սրանք տարածված լուրեր են, որոնք դեռ չեն հերքվել ԿԳՆ-ի կողմից»,- ասաց Համբարյանը։

Մեր հարցադրմանը՝ ինչո՞վ է ստեղծված իրավիճակը ձեռնտու նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին, Համբարյանը պատասխանեց.«Սահակ Մինասյանը մտածում է հակահեղափոխության մասին։ Նա մտածում է, որ որոշ ժամանակ անց Փաշինյանը կկորցնի իշխանությունը, իրենց իշխանությունը նորից հետ կգա, և ինքը նույնպես հետ կգա բուհ։ 2018-ին հրաժարական ներկայացնելիս Սահակ Մինասյանը իր թիմակիցներին ասել էր՝ չտխրեք, ես նորից հետ եմ գալու։ Այսինքն՝ ներկա պահին որ Շիրակի պետհամալսարանը ռեկտոր չունենա, շահագրգռված են նախկին ռեկտորը և գործող իշխանությունները։ Այս ամենում յուրաքանչյուրն իր ծրագիրն ունի, բայց երկուսին էլ պետք է, որ բուհն այս պահին ռեկտոր չունենա»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է անել Կրթության և գիտության նախարարությունը հարցի ի պատասխան՝ դասախոսն ասաց. «Նախարարությունը փորձում է ներկայացնել, թե չի միջամտում բուհի աշխատանքներին, թողնում է, որ ժողովրդավարություն լինի, բուհն ինքը որոշի իր խնդիրները, բայց Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունը ճիշտ հակառակը ապացուցեց»։ «Հենց ՇՊՀ-ին է խոսքը վերաբերում, ԿԳՆ-ն ամորֆ կեցվածք է ընդունել, որի պատճառով բուհում բարձիթողի վիճակ է, որն էլ հենց նրանց ուզածն է»,- եզրափակեց Համբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում