Չինական Goophone ընկերությունը սկսել է իր կայքում վաճառել Goophone M8 սմարթֆոնը: Սարքը հանդիսանում է HTC-ի դեռևս չթողարկված սմարթֆոնի անօրինական պատճենը: HTC-ի սմարթֆոնը համացանցում հայտնի է M8 ծածկանվամբ: Դրա ներկայացումը ծրագրված է մարտի 25-ին: Այս մասին հայտնում է Unwired View պարբերականը:
Թայվանական ընկերության նորույթի արտաքին տվյալների մասին պատկերացում չինացիները հավանաբար կազմել են համացանցում հրապարակված լուսանկարներից և տեսանյութերից: Բնօրինակի նման՝ Goophone-ի սարքն ունի ալյումինե կորպուս՝ կլորավուն անկյուններով: Էկրանի վերևի և ներքևի հատվածներում գտնվում են բարձրախոսների «ճաղավանդակները»:
Չինական սմրաթֆոնն ունի 5 դյույմանոց էկրան՝ 1920×1080 խտությամբ, MediaTek MT6592 ութ միջուկանի պրոցեսոր, 1 գբ օպերատիվ և 16 գբ ներքին հիշողություն: Սարքն աշխատում է Android 4.2 ՕՀ-ով և արժի 230 դոլար:







































