Ավստրիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկել են ինքնաթիռը, որում գտնվել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Ոստիկանությունը կասկածներ է ունեցել, որ ինքնաթիռում ահաբեկիչներ կան: Յացենյուկը վերադառնալուց է եղել Բրյուսելից, որտեղ մասնակցում էր ԵՄ գագթնաժողովին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Հինշգաբթի երեկոյան Ավստրիական ավիաուղիների օդանավը դուրս է եկել Բրյուսելից, գերմանացի ավիադիսպետչերը անձնակազմի հետ զրուցելիս կասկածել է, որ օդանավում ահաբեկիչներ կան և այս մասին հաղորդել է թռիչքի նշանակման կայան՝ Վիեննայի Շվեխատ օդանավակայան:
Ոստիկանության տվյալներով՝ մասնագետներն իմացել են, որ օդանավում գտնվում է նաև Յացենյուկը:
«Շվեխատի ոստիկանությունը ահաբեկչության դեմ պայքարի դաշնային ուժերի և «Կոբրա» հատուկ ստորաբաժանման հետ անցկացրել են նման դեպքերի համար սովորական ընթացակարգ» ,- հաղորդել են ոստիկանությունից:
Խուզարկությունից հետո ինքնաթիռը շարունակել է իր ուղին:





































