Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Քաղաքական հետապնդման նոր սցենար՝ ԲՀԿ-ի կողմից

«Որևէ վեճ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Մուլտի Ագրոյի» միջև գոյություն չունի, այդ թվում՝ դատական»,- ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին՝ պատասխանեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցներից մեկի հրապարակման՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Մուլտի Ագրո» ընկերության՝ պետությանը ընկերության կողմից կուտակած պարտքերի պատճառով:

Տիկին Ծառուկյանն էլ հերքել էր, թե ինքը որևէ պարտք ունի, և այդ դատական հայցն ու նմանատիպ գործողությունները պայմանավորել էր որդու՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գործոնով:

«Ցանկանում են Գագիկ Ծառուկյանին զայրացնել, բայց ոչ մի բան չի ստացվի: Այս ամենը կապված է իմ որդու իմիջի հետ»,- ասել է տիկին Ռոզան:

Բայց պարզվում է՝ որևէ դատական վեճ էլ չկա, դատարանում որևէ հայց չկա ընդդեմ «Մուլտի Ագրո» ընկերության: Հավանաբար «Արարատցեմենտ» գործարանի շուրջ վերջերս բարձրացված աղմուկի արդյունքներն այնքան ոգևորիչ են եղել, և որոշում է կայացվել նոր սցենար մշակել, որտեղ կարմիր գծով կանցնի այն միտքը, թե իշխանությունները այնքան են ազդվել ԲՀԿ համագումարում կրտսեր Ծառուկյանի հնչեցրած ելույթից, որ նրանք սկսել են քաղաքական հետապնդումների ենթարկել Ծառուկյաններին:

Նշենք, որ ամիսներ առաջ իրապես սրված էին Ռոզա Ծառուկյանի և գյուղնախարար Սերգո Կարապետյանի հարաբերությունները: Տիկին Ռոզան նեղացել էր, որ ֆերմերների օրվա կապակցությամբ Սերգո Կարապետյանը չէր պարգևատրել իր ֆերմերներին: Տիկին Ռոզայի վրդովմունքն այն աստիճանի էր սրվել, որ նա հայտարարել էր, թե համագումար է անելու և հրաժարվելու է Հայ ֆերմերների միության նախագահի պաշտոնից: Սակայն օրեր անց մտքափոխվել էր, իսկ Ամանորից առաջ նա նույն գյուղնախարարի կողմից պարգևատրվեց ոսկե մեդալով, ապա ֆերմերների միության համագումարում կրկին վերընտրվեց միության նախագահ:

Դրանով, ըստ էության, վերջ դրվեց գյուղնախարար-Ռոզա Ծառուկյան լարվածությանը: Ռոզա Ծառուկյանը հայտարարեց, որ այլևս նեղացած չէ գյուղնախարարից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում