Saturday, 27 06 2026
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել ԵԺԿ-ին և նրա անդամ կուսակցություններին ճանաչել ԼՂՀ ինքնիշխանությունը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ու ՌԱՀՀԿ (Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի) հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մարտի 5-7-ը Իռլանդիայի մայրաքաղաքում էր՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության 2014թ. նախընտրական կոնգրեսին:

Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ 2014-2019թթ. Գործողությունների ծրագրի վերաբերյալ հանդես է եկել կոնգրեսի լիագումար նիստում, որին մասնակցում էին պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ավելի քան 1000 պատվիրակներ: Արժանանալով ջերմ ողջույնների, իբրև անցյալ տարվա նախագահական ընտրություններում իրական քվեն կրող, նա իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարական ընտրությանը և կոչ է արել խաղաղ ու սկզբունքային լուծում գտնել ներկա ճգնաժամին:

Հովհաննիսյանը նաև ԵԺԿ-ին կոչ է արել վերականգնել վստահությունը Եվրոպայում՝ շտկելով անցյալի սխալները, հարգելով ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության սեփական չափանիշները, այլևս երբեք չվավերացնել կեղծված ընտրություններ և չընդունել նրանց, ովքեր չեն վայելում ժողովրդի դե յուրե վստահությունը: Այս համատեքստում ոչ միայն Ռուսաստանը, այլև ԵԺԿ-ն ինքը և հատկապես Հայաստանի իշխանություններն են պատասխանատու երկրի անընդունելի ներքին վիճակի և արտաքին քաղաքական ընտրությունների համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել ԵԺԿ-ին և նրա անդամ կուսակցություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) ինքնիշխանությունը, որը Բեռլինի պատի անկմանը զուգահեռ դարձավ Խորհրդային Միության փլուզման պատճառ և, ըստ էության, ոչ մի ընդհանրություն չունի այլ հակամարտությունների հետ, որոնք համարվում են սառեցված:

Նա եզրափակել է իր ելույթը ԵԺԿ-ին հորդորելով, ի պահպանություն սեփական ժառանգության և արժեքների, նախապատրաստվել պաշտոնապես ճանաչելու ու դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը և Ազգային Մեծ Հայրենազրկումը՝ գալիք տարվա մեկդարյա տարելիցին: Ցեղասպանությունը խլեց ոչ միայն միլիոնից ավել կյանք, այլև հանգեցրեց պատմական հայրենիքի և հինավուրց քաղաքակրթության կոտորակմանը:

Հովհաննիսյանն այս և հարակից այլ հարցերի մասին հանգամանորեն խոսել է նաև ԵԺԿ Քաղաքական ասամբլեայի նստաշրջանում և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի քաղաքական սեմինարի ընթացքում, որը նվիրված էր ուկրաինական ճգնաժամին, Արևելյան գործընկերության վերամեկնարկի վրա դրա անդրադարձներին:

Կոնգրեսի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցել է Եվրոպայի տարբեր երկրների պաշտոնյաների և պատվիրակների հետ, այդ թվում՝ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննիի, Իռլանդական Fine Gael կուսակցության նախագահ Չառլի Ֆլանագանի, ուկրաինացի առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի և Յուլյա Տիմոշենկոյի, Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Հանս-Գերթ Փոթթերինգի, Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Մարկ Գրինի, Բրյուսելում գործող Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Միկուլաս Ձուրինդայի: Նա նաև կարծիքներ է փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև Հունաստանի վարչապետ Ադոնիս Սամարասի հետ, ով Հովհաննիսյանի պաշտոնակիցն էր, երբ նա արտաքին գործերի նախարարն էր:

Դուբլինում Հովհաննիսյանը նաև ոգևորիչ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում