Արգենտինայի ոստիկանությունը հայտնել է թմրավաճառականների բանդայի ձերբակալման մասին, որը հնարել էր դահուկներով կոկաինի փոխադրման տեխնոլոգիա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կոկաինը սեղմել ու խտացրել են ոչ մեծ հաբերում, որոնք այնուհետև ամրացվել են սահող մակերևույթի ծածկույթի տակ: Նրանք այդպես կարողացել են այնտեղ 1 կգ կոկաին տեղավորել: Բանդայի մոտ հայտնաբերվել է 7 զույգ դահուկ՝ 14 կգ կոկաինով:
Խմբավորման կազմում եղել է 5 արգենտինացի և 1 իսպանացի: Նրանք բոլորը պատրաստվել են Մադրիդ թռչել դահուկներով: Ոստիկանությունը խուզարկությամբ նրանց մոտ ևս 24 կգ կոկաին և էքստազի թմրանյութի 40-50 հազար հաբ է հայտնաբերել:
Բանդայի անդամներին իրավապահները հետևել են 6 ամիս: Մինչ թմրանյութը Եվրոպա տանելու փորձը, նրանք Բուենոս Այրեսի ակումբներում զբաղվել են էքստազիի վաճառքով: