Ինչպես հաղորդում է ռուսական Vedomosti թերթը, մշակվել է մի օրինագիծ, համաձայն որի՝ կվասը հավասարեցվելու է ալկոհոլային խմիչքներին: Այս օրինագիծն, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել կառավարության կողմից և արդեն այս շաբաթվա վերջին կընդունվի Պետական Դումայում:
Մինչև հիմա 23:00-08:00-ը արգելվում էր վաճառել բոլոր այն ալկոհոլային արտադրանքը, որում ալոհոլի պարունակությունը գերազանցում էր 5%-ը: Հիմա դա տարածվելու է նույնիսկ 0.5% և ավելի ալկոհոլ պարունակող խմիչքների վրա: Թերթը նշում է, որ այսուհետ այս արգելքի տակ է ընկնում նաև ռուսների կողմից այդքան շատ սիրված կվաս զովացուցիչ ըմպելիքը:
Այս օրինագիծը ներկայացվել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից 2009 թ. տված հանձնարարականների համատեքստում, որոնցով նախատեսվում է կրճատել Ռուսաստանում ալկոհոլի օգտագործումը:








































