Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ՏԶՆ աշխատակցի հեռացման պատճառը Ֆեյսբուքը չէ․ նախարարի խոսնակի պարզաբանումը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակից Գոհար Անակչյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր արել․

«Այսօր՝ ժամը 16:22, աշխատանքի վայրում նստած զանգ եմ ստանում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մոտ կանգնած անձից (նույնիսկ հիմա շարունակում եմ պահպանել սոլիդարությունը և անուն չեմ հրապարակում), ով շատ հանգիստ տոնով ասաց, որ նախարարն ասում է ՝ ազատման դիմում գրի: Իմ այն հարցին, թե ինչի համար պետք է դիմում գրեմ, վերջինս ասաց, թե բա նախարարն է ասում ու վերջ: Ճիշտն ասած, ես արդեն 20 տարուց ավել է, ինչ աշխատում եմ ՀՀ պետական համակարգում և չեմ կարող հասկանալ, թե ինչու պետք է պետական աշխատողը նախարարի ասելով դիմում գրի ու աշխատանքից դուրս գա:

Գուցե նախարարի այդ հանձնարարականը պայմանավորված է նրանով, որ ես ակտիվ եմ սոցիալական ցանցերում, քննադատում եմ այն երևույթները, որոնք ինձ դուր չեն գալիս, բայց նման օրենք կա՞, որ քննադատելու համար պետական ծառայողը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի, առավել ևս, որ նախարարը պետք է ասի նման բան աշխատողին: Եթե կա, ապա գոնե տեղյակ պահեն, որ մարդիկ իմանան՝ կարծիք հայտնելուց առաջ աշխատանքից ազատվելու դիմում գրեն, նոր ՖԲ-ում ինչ-որ քննադատական ստատուս դնեն կամ ինչ-որ մեկի գրառմանը լայքեն:

Տեղեկացնեմ, որ ես չեմ պատրաստվում ազատման դիմում գրել, ինչպես նաև հորդորում եմ նման անօրինական միջամտություններ չանել պետական աշխատակիցների աշխատանքին: Սա ոչ միայն տարրական հարգանքի բացակայություն է աշխատակցի նկատմամբ, այլ նաև անօրինական միջամտություն: Եթե ուզում են Ֆեյսբուքում ստատուս գրելու կամ լայքեր դնելու համար աշխատակցին հեռացնել, ապա թող դա անեն օրինական եղանակով, աշխատանքից ազատելու հրաման տան, որի մեջ էլ նշեն ազատման հիմքերը՝ իմ դեպքում քննադատական ստատուսներ գրելն ու լայքեր դնելը»,-գրել էր նախարարության աշխատակիցը:

Գրառման վերաբերյալ պարզաբանում է տարածել նաև ՏԶՆ նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

Պարզաբանումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ի պատասխան շրջանառվող հրապարակումների՝ հայտնում ենք.

· Գոհար Անակչյանը զբաղեցնում է նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանի օգնականի պաշտոնը, որը հայեցողական է։ Հակոբ Ավագյանը փետրվարի 5-ից ՏԶՆ նախարարի տեղակալ չէ։ Հետևաբար, տիկին Անակչյանը տևական ժամանակ է՝ չունի անմիջական ղեկավար, հստակ հանձնարարությունների և գործառույթների շրջանակ,

· Արդյունքում, տվյալ աշխատակցի կողմից եղել են ուշացումների և բացակայությունների դեպքեր,

· Այդ պատճառով նրան արվել է համապատասխան առաջարկը,

· Նախարարությունը չի վերահսկում իր աշխատակիցների ակտիվությունը սոցիալական ցանցերում, և Գոհար Անակչյանին՝ աշխատանքից ազատելու խնդիրը պայմանավորված է բացառապես վերը նշված պատճառներով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում