Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն ու դիվանագիտական կորպուսին հատուկ ուշադրություն դարձնել «օկուպացիոն գծում տիրող իրավիճակին՝ կանխելու Ռուսաստանի կողմից սադրիչ գործողությունները»: Այս մասին հայտնում է BBC-ն:
Համաձայն Վրաստանի ԱԳՆ-ի՝ մարտի 6-ին՝ ժամը 12.20-ին, ռուսական ռազմական Մի-8 ուղղաթիռը Հարավային Օսիայի ռազմաբազայից ներթափանցել է Թբիլիսիի կողմից վերահսկվող տարածք, թռել Գորի և Կասպի շրջանների ՆԳՆ դիրքերի և ոստիկանության շենքերի գլխավերևով:
Բացի այդ, հինգշաբթի մոտ 18.22-ին Աբխազիայից մեկնարկած ռուսական անօդաչուն անցել է Զուգդիդի շրջանի Խուրչա գյուղում տեղակայված Վրաստանի ՆԳՆ դիրքերի վրայով՝ հայտնում է ԱԳՆ-ն:
«Վրաստանի արտգործնախարարությունն անհանգստություն է արտահայտում՝ կապված Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և կրակի դադարեցման մասին 2008-ի օգոստոսի 12-ի համաձայնագրի խախտման հերթական փաստի հետ»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում:









































