Թուրքիայի ԱԳՆ-ը Ղրիմի կարգավիճակի հարցով մարտի 16-ին հանրավքե անցկացնելու մասին որոշումն անվանել է սխալ և վտանգավոր քայլ՝ հաղորդում է TRT թուրքական հեռուստաալիքը:
«Կարծում ենք, որ տվյալ հանրաքվեի անցկացումը չի նպաստում երկրում ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերին: Որոշումը կհանգեցնի լուրջ հետևանքների Ղրիմում տարբեր խմբերի միջև, բացասական կանդրադառնա տարածաշրջանի վրա և դրա սահմաններից դուրս, դա վտանգավոր և սխալ քայլ է» ,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Թուրքիան հիշեցրել է այն մասին, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը կարող է լուծվել միայն երկխոսության միջոցով:











































