ԱՄՆ հետախուզության բյուջեն 2015թ. ֆինանսական տարում կկրճատվի 5%-ով՝ հաղորդում է ազգային հետախուզության ղեկավարի կայքը:
Հայտարարության համաձայն՝ նոր ֆինանսական տարում, որը սկսվում է հոկտեմբերի 1-ից, ԱՄՆ հետախուզական ծրագրերի ֆինանսավորումը կնվազի մինչև 45.6 միլիարդ դոլար: Նախորդ տարի ֆինանսավորումը կազմել է 48.2 միլիարդ դոլար:
Այս գումարը չի ներառում միջոցներ, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակներում արտասահմանյան օպերացիաներին աջակցելու համար:











































