Օտավան որոշում է կայացրել Կանադայից արտաքսել 9 ռուս զինծառայողների: Նրանցից ութը լեզվի և ծրագրային դասընթացներ են անցնում կանադական բուհերում, իսկ մեկը ռուսերեն է դասավանդում տեղի զինվորականներին: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով CTV News հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ զինվորականներին 24 ժամ է հատկացվել Կանադայի տարածքը լքելու համար: Նման որոշման պատճառը Ռուսաստանի քաղաքականությունն է Ուկրաինայի և Ղրիմի հանդեպ:
Կանադայի իշխանությունները նման քայլի են դիմել երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարությունից հետո, ըստ որի դադարեցվում են ռազմական շփումները Ռուսաստանի հետ: