ԱՄՆ Բոստոն քաղաքում «Սքիններ» աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառքի կդրվեն 3 արծաթե զարդեր, որոնք պատրաստվել են 1950-ականներին իսպանացի նկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոյի էսքիզներով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ այդ երեք թանկարժեք իրերից յուրաքանչյուրի նախնական գինը 20 հազար դոլար է: Սակայն կազմակերպիչները ենթադրում են, որ դրանք կվաճառվեն զգալիորեն ավելի մեծ գումարով:
Աճուրդի տանը հստակեցրել են, որ նախկինում զարդերը պատկանել են ամերիկացի դերասանուհի Քերոլ Մելորիին, ով նշանված է եղել նկարչի որդու՝ Կլոդ Պիկասոյի հետ:









































