«Հրապարակ»-ը գրում է. « Օրեր առաջ ՀԷՑ «Մուսալեռ» մասնաճյուղի Էջմիածնի տեղամասի աշխատակիցներից շատերն աշխատանքից ազատվելու դիմում են գրել: Պատճառը «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ վաճառքի և անվանափոխության հետ է կապված:
«Սեփական» դիմումի համաձայն աշխատանքից ազատված աշխատակիցն ասաց, որ տեղամասի ղեկավարությունը ժողով է արել և հայտարարել, թե դիմում կգրեք, իսկ հետո, երբ գործարքն ավարտվի, ու անվանափոխությունը լինի-վերջանա, նորից կվերականգնվեք: «Շատ անորոշ վիճակ է: Մեր անհանգստությունն ինչ-որ չափով փարատելու համար տնօրենն իբր սփոփեց, ասաց, որ մենք շահում ենք, որովհետև կլորիկ վերջնահաշվարկ ենք ստանալու: Հետո էլ կվերականգնվենք ու մենք շահեկան դուրս կգանք»,-իրավիճակը ներկայացրեց ազատված տեսուչներից մեկը:
ՀԷՑ «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ղազինյանին զարմացրեց ընկերության վաճառքի և անվանափոխության, ինչպես նաև տեսուչների՝ աշխատանքից ազատվելու մասին լուրը: «Դա նույնն է, թե ասեք՝ ոստիկանությունը վաճառվում է»,-ասաց մասնաճյուղի պատասխանատուն:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ Photolure-ի









































