Հոլանդիայի հավաքականի և Ամստերդամի «Այաքս»-ի պաշտպան Դեմի դե Զեուվը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ: Այսօր առավոտյան նա միացել է իր նոր թիմին և մոսկովյան ակումբի հետ մեկնել Ավստրիա` ուսումնամարզական հավաքի:
Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում: «Սպարտակ»-ի պաշտոնական կայքում հաղորդվում է միայն, որ ակումբը ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել: Այդուհանդերձ հոլանդական լրտվամիջոցների հավաստմամբ` դե Զեուվի համար ռուսական ակումբը 6 մլն. եվրո է վճարել «Այաքս»-ին, իսկ պայմանագիրը ստորագրվել է 3 տարով:






































