«Այսօր ես կարծում եմ՝ այնպիսի կետ է այս տեղը, որտեղ յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացի պարտավոր է իր դիրքորոշումը արտահայտել»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ՀՅԴ նախխկին անդամ Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ ինքն այդտեղ է՝ նախագահ Քոչարյանին իր աջակցությունն արտահայտելու համար:
Աղվան Վարդանյանը կարծում է, որ Քոչարյանի դեմ ուղղված մեղադրանքն անհիմն է. «Ուղղակի քաղաքական հետապնդում է իրականացվում երկրորդ նախագահի նկատմամբ, նախկին մեղքն իրենց անձերից են հեռացնում և մանիպուլյացիայի ենթարկում հասարակությանը»:
Նրա կարծիքով՝ իշխանության թավշյա զավթումից հետո պարզ էր, որ առաջին պատվերը Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելն էր:
Մանրամասն՝ տեսանյութում: