Friday, 26 04 2024
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է

Դա չի կարող պատահել Արցախում. Հայաստանից տարբեր կարող է լինել մի բան

Վերջին մի քանի օրերի բավականաչափ հայտնի զարգացումները հայաստանյան հանրային ուշադրության կենտրոն բերեցին Արցախի իշխանության թեման՝ աշխուժացնելով այդ իշխանության մեջ «քողարկված» հակահեղափոխության թեման: Թեև վարչապետ Փաշինյանը թեմային անդրադառնալով փորձեց փակել այն հայտնի ֆեյսբուքյան գրառումով, որ հակահեղափոխության փորձի դեպքում Արցախի հանրությունը դրան կպատասխանի և այն արագ կվերածի հեղափոխության, Հայաստանի հանրությունն այդուհանդերձ շարունակում է Արցախի իշխանության մեջ փնտրել հակահեղափոխությունն ու կոշտ արձագանքել դրան:

Այն, որ Արցախի իշխանությունը արտացոլում է Հայաստանում իշխող նախկին համակարգը, ոչ միայն գաղտնիք չէ, այլև ակնառու ճշմարտություն է: Այստեղ որոշակի տարբերությունն այն է, որ հայաստանյան դիտանկյունից Արցախի իշխանության համակարգը օժտվում է փոքր-ինչ ավելի զգայականությամբ՝ հաշվի առնելով Արցախի հանդեպ զգայական վերաբերմունքը: Ասել կուզի՝ Արցախի իշխանությունը, ի տարբերություն Հայաստանի «վերադասների», որ իշխանություն էին մինչև 2018-ի ապրիլ-մայիս, օգտվում է Արցախի հանդեպ Հայաստանի հանրության ջերմ վերաբերմունքից, որը զգալիորեն տարածվում է նաև նրանց վրա: Սակայն վերջին իշադարձությունները, իրենց հերթին, առաջացնում են տպավորություն, որ ինչ-որ մարդիկ կամ խմբեր փորձում են մսխել կամ յուրացնել այդ ջերմության նույնականացման հանգամանքը:

Հակահեղափոխությո՞ւն է դա, թե՞ ոչ: Ավելի շուտ անհեռատեսություն, իրավիճակի քաղաքական խորության ընկալման խնդիր, որ դրսևորում են Արցախի առանձին պաշտոնյաներ, ինչում, իհարկե, գուցե դեր է խաղում նրանց վրա Հայաստանից առանձին նախկին պաշտոնյաների զգայական ազդման հանգամանքը: Դրանով, սակայն, վտանգվում է անշուշտ կարևորագույն մի բան՝ Հայաստանի և Արցախի հանրությունների օրգանական կապը: Եվ այստեղ, որքան էլ տարօրինակ թվա, իրենց պատասխանատվությունն ունեն նաև հայաստանյան այն սուբյեկտները, որոնք փորձում են իրենց հերթին խաղարկել Արցախի «հակահեղափոխության օջախ» լինելու հանգամանքը՝ շահեկանորեն ուռճացնելով և գեներացնելով խնդիրը, որն իրականում գոյություն չունի: Չունի ոչ թե այն պատճառով, որ Արցախի իշխանությունն այդքան «վատը չէ, որքան կարող է թվալ»,- այստեղ բացարձակապես լավ ու վատի խնդիր չկա,- այլ գոյություն չունի, որովհետև Հայաստանում փոփոխությունից հետո դրա գոյությունը բացառում են մի շարք ներքին ու արտաքին քաղաքական հանգամանքներ, ընդ որում՝ անգամ նախահեղափոխական:

Այդ առումով արժե չմոռանալ բոլորովին այլ առիթով Նիկոլ Փաշինյանի արած մի հայտարարություն, որ հարյուրավոր էջերով գաղտնի նյութի է ծանոթացել ապրիլյան պատերազմի վերաբերյալ:

Հակահեղափոխությունը չի կարող լինել Արցախում կամ, առավել ևս, փնտրել շանս՝ առնվազն այն պարզ պատճառով, որ այն Հայաստանում էլ լինել չի կարող: Այն անցանկալի զարգացումը, որը չի կարող լինել Հայաստանում, չի կարող լինել նաև Արցախում: Արցախում Հայաստանից տարբերվող միայն լավ, դրական բան կարող է լինել: Եվ սա զգայական պնդում չէ, սա իրողությունների և հանգամանքների ամբողջություն է և ընդհուպ՝ նորագույն պատմության մի շարք օրինաչափությունների և նախադեպերի հանրագումար:

Այլ հարց է, որ Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր և սուբյեկտներ կարող են Արցախում հավակնել իշխանության: Բայց դա արդեն այլ գործընթաց է, որը կապ չունի հակահեղափոխության հետ, և ոմանք կարող են «կապեր» ստեղծել հենց այդ գործընթացում ներգրավվելու համար՝ չմտածելով, թե ինչ վնասներ կարող են հասցնել այդ հանգամանքը անընդհատ խաղարկելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում