Ճապոնիայի Օսակայում ԱՄՆ և ՌԴ նախագահների գագաթնաժողովի հարցը G20-ի հանդիպման շրջանակներում կքննարկեն երկրի գլխավոր դիվանագետները։
Վաշինգտոնը դիմել է Մոսկվային ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման խնդրանքով։ Այդ մասին տեղեկացնում է Kommersant.ru-ն։
Ավելի վաղ Վաշինգտոնը մերժել է նախագահների հանդիպման անցկացման հնարավորությունը, մինչև Մոսկվան բաց չթողներ Քերչենի նեղուցի շրջանում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին և չվերադարձնի նավերը Կիևին։