Ուկրաինան պատրաստ է Ասոցացման մասին համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ և մտադիր է այն անել որքան հնարավոր է արագ:
Ինչպես հաղորդում է ru.tsn.au-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Բրյուսելում ԵՄ պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովից հետո:
Ուկրաինացի քաղաքական գործիչը նշել է, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը հավատարիմ է համաձայնագիրը ստորագրելու գաղափարին:






































