Ինչպես ESCdaily.com կայքին հայտնել է Եվրատեսիլում Սերբիայի պատվիրակության ղեկավար Դրագոլյուբ Իլյիչը և այդ երկրի համար երգի մրցույթը մեկնաբանող Դուշկա Վուչինիչ-Լյուչիչը, Սերբիան չի պատրաստվում մասնակցել մանկական «Եվրատեսիլ 2011» երաժշտական մրցույթին, որը կայանալու է այս տարի Երևանում: Իլյիչն ասել է, որ մեկ տարվա դադարը թույլ կտա լուծել մի քանի խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական: Նա ասել է, որ մանկական Եվրատեսիլի մասնակցության վճարը շատ չի տարբերվում մեծերի մրցույթից:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի ստանձնել է այդ մրցույթն անցկացնելու պատասխանատվությունը: Սակայն մինչև հիմա շատ քիչ երկրներ են պատրաստվում մասնակցել մրցույթին: Բացի այդ, խնդիրներ կան նաև կազմակերպչական տեսակետից: Նման մեծ մրցույթ Հայաստանը երբեք չի անցկացրել:










































