Wednesday, 08 05 2024
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»․ Ռուբեն Ռուբինյան
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար

Իշխանությունների շահագրգռվածությունն այս հարցում պետք է կասկածի առիթ չտա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

-Պարոն Մելիքյան, լրանում է այսօր լրանում է Բիշքեկյան արձանագրությունների 25 տարին։ Որպես Արցախի ԱԳ նախկին նախարար, ինչպե՞ս կգնահատեք անցած քառորդ դարը։

-Այս քսանհինգ տարիները գնահատում եմ որպես Հայաստանի ու Արցախի բանակցային դիրքերի շարունակական վատթարացման ժամանակաշրջան: Բիշքեկյան արձանագրությունը հենց այն փաստաթուղթն է, որը պաշտոնական մակարդակում հաստատում է, որ հակամարտությունը ոչ թե ներքին բնույթ ունի, քանի որ ծագել է նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում՝ պաշտոնական Բաքվի ու նոր ռազմաքաղաքական բևեռի դերում հանդես եկող Ստեփանակերտի միջև, այլ միջազգային՝ քանի որ դրան անմիջականորեն մասնակցում է նաև պաշտոնական Երևանը: Հակամարտության այսօրինակ միջազգայնացման ճարտարապետը Վլադիմիր Կազիմիրովն էր: Նա անգամ հրապարակավ հայտարարում է, որ հենց ինքն է Հեյդար Ալիևի հանձնարարությամբ/խնդրանքով դիմել ՀՀ իշխանություններին՝ Բիշքեկյան արձանագրությունը որպես հակամարտության երրորդ կողմ ստորագրելու պահանջով: Պաշտոնական Երևանն էլ համաձայնվել է: Հենց այս եռակողմ ձևաչափի գոյացումն է, որ հետագայում հիմք դարձավ Հայաստանն ագրեսոր հռչակելու և հայկական զինուժը բոլոր «ադրբեջանական» տարածքներից դուրս բերելու պահանջը Բաքվի բանակցային քաղաքականության հիմքում դնելու համար:

Արդյո՞ք հայկական կողմը անցած տարիներին գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը՝ հրադադարից հետո հզորանալու, արցախյան հարցը մեր օգտին լուծելու համար։

-Կարծում եմ, որ պաշտոնական Երևանը քաղաքական մակարդակում բավարար ջանքեր չի գործադրել բանակցային գործընթացում Հայաստանի ազգային շահերն առավելագույնս ապահովելու համար և մեր բանակցային դիրքերի թուլացումը դրա վկայությունն է: Ինչ վերաբերվում է ռազմական բաղադրիչին, ապա այս հարցում ևս Ադրբեջանը էական առաջընթաց է գրանցել ինչպես ժամանակակից սպառազինությունների զանգվածային գնումների և շարակազմի մարտական պատրաստվածության մակարդակի նկատելի բարձրացման տեսանկյունից: Այսինքն՝ մեր նախկինում ունեցած ռազմական ակնհայտ առավելությունն այսօր այնքան էլ ակնհայտ չէ, մինչդեռ հարցի կարգավորման սեփական՝ տարածքային կորուստներ չնախատեսող քաղաքական ծրագիրը չկա: Ծրագրի փոխարեն տարբեր տեղերից տարբեր ուժեր իրականությունն արհամարհող հայտարարություններ են անում:

Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը, իսկ վերջին շրջանում շփման գծում ակտիվություն է նկատվում։ Ի՞նչ պիտի անի հայկական կողմը։

-Թե ինչ պետք է անի հայկական կողմը ես կարող եմ ոչ-հրապարակավ ասել միայն գործող իշխանություններին եթե ու երբ նրանք պատրաստ կլինեն իրենց վրա պատասխանատվություն վերցնել այն բանի համար, որ վերջնարդյունքում Արցախը դե-յուրե միանա Հայաստանի Հանրապետությանը այնպես, որ այդ միացումը ճանաչվի միջազգային հանրության և, գուցե, որպես լավագույն տարբերակ, նաև Ադրբեջանի կողմից: Ընդ որում, այդ միացումը պետք է տեղի ունենա առանց Արցախի հաշվին արվելիք միակողմանի տարածքային զիջումների: Ավելին՝ այն պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով: Իշխանությունների շահագրգռվածությունն այս հարցում պետք է կասկածի առիթ չտա, հակառակ դեպքում այս թեմայով խոսելն անիմաստ կլինի: Նախորդ իշխանությունները, հասկանալի պատճառներով, հրաժարվեցին այդ պատասխանատվությունը ստանձնել անգամ ապրիլյան պատերազմից հետո:

-Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե սպառազինությունների ձեռքբերման առումով պաշտպանության նախարարությունը բալանսի չի ձգտում, ձգտում է առավելության։ Ըստ Ձեզ, արդյո՞ք փոխվել է Հայաստանի եւ Արցախի մոտեցումները այդ առումով։

-Բարձրաստիճան մեր տարբեր պաշտոնյաների բանավոր ելույթներում այդ փոփոխությունները հռչակվել են, սակայն բուն քաղաքական, բանակցային մակարդակում որևէ առարկայական փոփոխություն իրականում դեռ չի արձանագրվել: Այն տպավորությունն է ստեղծվում, որ այժմ հայկական կողմերը կամա, թե ակամա, պատերազմը վերսկսելու համար Ադրբեջանին անհրաժեշտ լավագույն ստարտային պայմաններն են ապահովում: Եթե մենք քաղաքական մակարդակում ընդունակ չլինենք ապահովելու մեր առավելությունը, ապա ռազմական մակարդակում այդ առավելությունն ապահովելը գրեթե անհնար կլինի, անգամ եթե լավագույնս սպառազինված լինենք:

-Ի՞նչ ակնկալել արցախյան կարգավորման ուղղությամբ։

-Քանի դեռ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն լիարժեք պատասխանատվություն ստանձնել մեր ազգային-պետական շահերը հստակ ձևակերպելու և դրանցով առաջնորդվելու համար, իրավիճակը գնալով վատթարանալու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում