Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

ՀՅԴ-ն կեղծ օրակարգ է առաջ քաշում. բարոյական չեմ համարում Արցախի հարցն իշխանափոխության խթան դարձնելը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, ի՞նչ կարծիք ունեք Դաշնակցության կազմակերպված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորագրով ֆորումի մասին։  Ինչքանո՞վ ներկայումս կա նման ֆորումի անհրաժեշտություն։

-Ես դա համարում եմ քարոզչական միջոցառում, որը ՀՅԴ-ն կազմակերպել է, որպեսզի փորձի վերականգնել իր վարկանիշային ահռելի կորուստները, որ ունեցել է անցած տարվա դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններում։ Այսինքն՝ գործնականում դա որևէ էական նշանակություն չունի։ Այսօր հանրային, քաղաքական օրակարգում չպետք է նման խնդիր լինի, որովհետև այդ խնդիրը վաղուց  լուծված է, և միջազգային հանրությունը, միջնորդ երկրները տեղյակ են, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ու արցախահայության անվտանգության երաշխավորն է, և այսօր հայկական բանակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրականացնում է  փաստացի միջազգային խաղաղապահ առաքելություն։ Երբ բոլորի համար այլևս կատարված փաստ է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կանգնած է հայկական բանակը, ի՞նչ անհրաժեշտություն կա, որպեսզի միասնական հայկական պետության երկու մասերը ինչ-որ ֆորմալ փաստաթուղթ ստորագրեն։ Դա ես համարում եմ կեղծ օրակարգ։ Փորձ է արվում համահայկական դիսկուրս բացել, որտեղ կարող է ընդգծվել Դաշնակցության դերակատարությունը։ Պարզապես պետք է ափսոսալ, որ այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ Արցախի քաղաքական ուժերը, միացել են դաշնակցական այդ նախաձեռնությանը։

-Այս  նախաձեռնությունը համընկավ Քոչարյանի՝ հզոր ընդդիմադիր բևեռ ստեղծելու մասին հայտարարության հետ։ Դաշնակցությունը ևս այդ նախաձեռնության մաս կկազմի՞ արդյոք։

Երբ ես ասում եմ, որ Դաշնակցությունը փորձում է վարկանիշային կորուստները վերականգնել, ես նկատի եմ ունենում նաև Դաշնակցության 23-րդ Ընդհանուր ժողովը, որը դարձյալ տեղի է ունեցել Արցախում։ Այդ ժողովի ամբիոնից ՀՅԴ Բյուրոյի այն ժամանակվա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը սկսում է իշխանափոխության գործընթաց,ասում էր, որ 5 տարի հետո պետք է այս իշխանություններին տուն ուղարկել։ Տուն ուղարկելու պատրվակ կարող է դառնալ ահա այս խնդիրը։ Եթե իրենց հաջողվի դիսկուրսը ծավալել, ինչպես իրենք են ասում՝ կազմկոմիտե են ստեղծում, որ ստորագրահավաք անցկացնեն ու պահանջ դնեն ՀՀ իշխանությունների առաջ… Այսինքն՝ փաստացի ստացվում է, որ իրենք ՀՀ իշխանությունների առաջ պահանջ են դնում, որ ճանաչեն Արցախի անկախությունը. իրենց պահանջի իմաստը դա է։ Դաշնակցությունը քաղաքականության մեջ նորելուկ չէ ու գիտի, որ ՀՀ իշխանությունների համար դա ծանր որոշում կլինի, բնականաբար, ՀՀ իշխանությունները որդեգրելու են խուսափողական քաղաքականություն ու չեն ճանաչելու Արցախի անկախությունը։ Դա, ըստ Դաշնակցության և ըստ այլ ընդդիմադիր ուժերի, կարող է իշխանափոխության առիթ հանդիսանալ։

Բայց կարելի է ներկայացնել իշխանություններին հեռացնելու ցանկացած պահանջ՝ սոցիալական, տնտեսական, քաղաքակրթական, մշակութային, տրանսգենդերների հարցը, բայց չպետք է շահարկեն Արցախի խնդիրը, դա տգեղ է։ Չի կարելի այդ հարցը շահարկել, բոլորի համար է պարզ, որ Հայաստանը հզոր գերտերություն չէ՝ Ռուսաստան ու ԱՄՆ չէ, որ ճանաչի Արցախի անկախությունն ու փաստացի կարողանա իրավիճակը կառավարել, դա կարող է բերել միջազգային համապատասխան վերաբերմունքի։

Հիմա թե հակաիշխանական բևեռի կենտրոնը ով կլինի՝ նախկին նախագահը թե Դաշնակցությունը, էական չէ, էականն այն է, որ Արցախի հարցը փորձում են դարձնել Հայաստանում իշխանափոխության խթան: Մեկ անգամ դա տեղի է ունեցել 1997-98 թվականներին, Արցախի հարցով նորից։ Բայց դա մեզ տասնամյակներով հետ է մղել, ունեցել ենք քաղաքակրթական, տնտեսական, մշակութային բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցում։ Հիմա, երբ մենք նորից այդ հարցով իշխանափոխության հարց դնենք, ի՞նչ ենք շահելու, ի՞նչ պետք է լինի, որ այսօրվա իշխանությունները հեռանան։ Եթե Դաշնակցությունն ու Քոչարյանը գան իշխանության, ի՞նչ են անելու՝ ճանաչելո՞ւ են Արցախի անկախությունը։ Եթե այդպես է, կարող էին 1998-2018 թվականներին դա անել՝ եկել էին իշխանության, որ Արցախյան հարցում հայանպաստ լուծման գնային, բայց գործնականում ոչ մի քայլ չի կատարվել Արցախի անկախությունը ճանաչելու կամ Արցախը որպես Հայաստանի մաս ճանաչելու ուղղությամբ։ Հիմա ընդամենը մեկ տարի պաշտոնավարած իշխանության առաջ նման խնդիր դնելը որքանո՞վ է ճիշտ: Այլ հարցերով քննադատեք, բայց Արցախի խնդիրը իշխանափոխության խթան դարձնելը ես բարոյական չեմ համարում։

-Անդրադառնանք նաև պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի փոխհարաբերություններին,  այսինքն՝ Արցախի երկու ղեկավարների դիմումին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, դրան հաջորդած պատասխաններին , նաև վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան ակնարկ-գրառմանը։ Ի վերջո, այս հեռակա բանավեճն ի՞նչ ավարտ կունենա։

-Ես չեմ համարում, որ Արցախի գործող ու երկրորդ նախագահների դիմումն ինչ-որ ենթատեքստ ունի։ Մարդիկ, ովքեր Քոչարյանի հետ ինչ-որ  ճանապարհ են անցել, պարզապես փորձել են հասնել նրան, որ  մայիսի 9-ի տոնակատարություններին Քոչարյանը գտնվի Արցախում։ Եթե ես էլ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատած լինեի, կմիանայի այդ դիմումին, բայց արձագանքներն արդեն բոլորովին այլ բան են հուշում։ Նախ՝ դատախազությունը բավականին կոշտ արձագանքեց՝ փաստորեն, ոչ կոմպետենտ համարելով Արցախի նախագահների դիմումը, այնուհետև եղավ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, հետո էլ՝ ֆեյսբուքյան գրառումը։

Ցավոք, այսօր Արցախից նաև այլ արձագանքներ են հնչում՝ Արցախի քաղաքական ուժերից մեկի՝ Ժողովրդական խմբակցության ղեկավարը թերթերից մեկին ասել է, որ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, անձնական վրեժխնդրության զոհ է։ Նման գնահատականները չափազանցված են, Արցախից նման տեսակետներ չպետք է հնչեն։ Իրականությունը պետք է սթափ գնահատել։ Կա հարուցված քրեական գործ, ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, գործն արդեն դատարանում է։ Պետք է սպասենք դատավարությանը, եթե Քոչարյանն ունի երկաթե փաստարկներ, որ գործը շինծու է, ապա կապացուցի: Նույնն էլ մեղադրող կողմի մասով. եթե մեղադրանքը հիմնավորված է, և տեղի է ունեցել այն, ինչ մեղսագրվում է Քոչարյանին, ապա նա դատարանի կողմից կարժանանա համապատասխան գնահատականի և պատժի։ Պետք չէ սրանից ողբերգություն ստեղծել ո՛չ Ստեփանակերտում, ո՛չ էլ Երևանում։

Արցախում կան մարդիկ, ովքեր Քոչարյանի հետ ճանապարհ են անցել, ու նրանց համար ցավալի է այդ մարդու այսօրվա ողբերգությունը. այստեղ այլ ենթատեքստ չպետք է փնտրել։ Ցավով ընկալեցի վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, որը ենթատեքստային ակնարկ է պարունակում։ Հեղափոխության գաղափարը Արցախում չպետք է դարձնել մահակ, որով պետք է զսպեն բոլոր այլ կարծիք ունեցողներին։ Եթե մարդիկ համարում են, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, դա չի նշանակում, որ այդ մարդիկ հակահեղափոխական են, դա այդ մարդկանց անձնական կարծիքն է։ Ընդ որում՝ դրանք առանձին անհատներ են, Քոչարյանն այստեղ, որքան ես հասկանում եմ, հանրային լայն աջակցություն չունի, արցախահայության մեծամասնության համար ողբերգություն չէ, որ նա կալանքի տակ է։ 2000 թվականին կալանավորվել էր ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, մարդիկ կային, որ համարում էին, որ պատերազմի հաղթանակների խորհրդանիշը կալանքի տակ է, նրանք հետապնդման չենթարկվեցին և առ այսօր նույն կարծիքն ունեն։ Սա նորմալ երևույթ է, և ես հորդորում եմ ՀՀ քաղաքական դաշտին, իշխող ուժին, որ ցավալիորեն չընդունեն Արցախի առանձին գործիչների արձագանքը Քոչարյանի ներկայիս կարգավիճակի հետ կապված։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում