Telegram-ի թարմացումը օգտատերերին թույլ կտա արխիվացնել հնացած չաթերը, հայտարարել է մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը:
Նա նշել է, որ «Արխիվ» հատուկ թղթապանակ կհայտնվի:
Նախկինում մեսենջերում ոչ պետքական չաթերը կամ նամակագրությունը թաքցնելու գործառույթ չկար: Դրանք հնարավոր էր միայն ջնջել: