Բողոքի ակցիա իրականացնող Օհանավանի և հարակից 6 գյուղերի բնակիչներին է միացել ԱԺ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։Այս մասին հայտնում է «Ա1+»-ը:
Նա բնակիչներին տեղեկացրել է, որ Արագածոտնի մարզպետը խոստացել է հանել տեխնիկան Կարեն Դեմիրճյանի հայտնի խնձորի այգիների տարածքից։
Բնակիչներն ասացին, որ հավատում են պատգամավորին և կբացեն ճանապարհը, իսկ պատգամավորն էլ խոստացավ, որ այս հարցը կբարձրացնի ԱԺ-ում։
Մանրամասները՝ «Ա1+»-ում:









































