Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան, ով Մադրիդ է ժամանել Իսպանիայի և Իտալիայի հավաքականների ընկերական հանդիպումը դիտելու նպատակով, հայտնել է, որ հանդիպել է «Ռեալ»-ի ղեկավարության հետ:
Գլխավոր տնօրենը, սակայն, գերադասել է չհրապարակել այն թեմաները, որոնք քննարկվել են հանդիպման ընթացքում:
«Ես հանդիպել եմ «Ռեալ»-ի ղեկավարության հետ: Բայց անգամ եթե մենք խոսել ենք Պոլ Պոգբայի կամ Արտուրո Վիդալի մասին, ես դա ձեզ չեմ ասի»,- հայտարարել է Մարոտան:











































