Thursday, 30 05 2024
Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ
Մ6 ճանապարհը նոր էինք, չէ՞, կապիտալ նորոգել. Էլի մեր նախագծման կուլտուրայի հարցն է. վարչապետ
ՌԴ խորհրդարանի փոխխոսնակը մեղադրել է Հայաստանին
14:15
Իրանում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
«Ոստիկանները պետք է սովորեն թե էթիկայի, թե վարքագծի կանոններ». ՄԻՊ
Ջրհեղեղի արդյունքներով պետք է կրկին անդրադառնանք ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Ջրագծերի, պոմպակայանների և այլ ենթակառուցվածքների մի մասը դեռ ջրածածկ է. ՏԿԵ նախարար
13:45
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի հարվածներ հասցնել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին
Աշխատավարձային ֆոնդից, գործողումներից տնտեսումներ ենք ունեցել․ ՄԻՊ
Պետք է վերլուծել, թե եղանակի տեսությանը որքանով է ադեկվատ եղել համապատասխան մարմինների արձագանքը
Միջազգային գործընկերները աջակցության պատրաստակամություն են հայտնել. Արարատ Միրզոյան
ՓԾ-ն ներգրավել է 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 մարդու. Սանոսյան
Դեբեդում ջրի մակարդակը ջրհեղեղի օրերին 6 անգամ ավելի է եղել այսօրվա համեմատ
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին». Բայրամով
Վարչապետը ցավակցություն հայտնեց մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի զոհերի հարազատներին
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է ֆրանկաֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 44-րդ գլխավոր համաժողովին
Եթե Իլհամ Ալիեւը երկու հարցի պատասխանի
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Արևմուտքի պասիվացման դեպքում Բաքվից չենք տեսնի կառուցողական մոտեցում. ոչինչ չստորագրե՛լ Ալմաթիում
Իսրայելը վերահսկողություն է հաստատել Եգիպտոսի հետ Գազայի ամբողջ սահմանի նկատմամբ
Վարչապետը ներկայացրել է ամենաթարմ քարտեզը. բայց բնօրինակը հրապարակված չէ
12:10
Նավթի գները նվազել են- 29-05-24
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Ակցիայի որոշ մասնակիցներ հարվածել են ոստիկաններին». ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Բագրատ Գալստանյանի «առաջին պատվիրանը»
Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
11:30
Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ

2,5-ամյա Անիին սխալ են ախտորոշել․ նրա մահվան համար մեղադրվող մանկաբույժները չեն հասկանում՝ ինչում են մեղավոր

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով դատական քննությունը:

Անցկացվեց դատական քննության նախապատրաստական մասը:

Պաշտպան Գիվի Հովհաննիսյանը պաշտպանել ու պաշտպանելու է Լիլիթ Վարդանյանի շահերը:

Պաշտպան Երեմ Սարգսյանը պաշտպանել ու պաշտպանելու է Զարինե Այվազյանի շահերը:

Արթուր Սաքունցը տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչն է: Դատարանում քննարկվեց Սաքունցի՝ լիազորագիր ունենալ-չունենալու, քննիչի կողմից նախաքննությանը ներգրավված չլինելու հարցը:

Գեորգի Միսակյանը համաձայնություն տվեց, որ Սաքունցը լինի իր ներկայացուցիչը նաև դատական քննության ընթացքում:

Դատարանը փորձեց պարզել, թե ոչ փաստաբան Սաքունցը ի՞նչ հիմքով է ներկայացնելու տուժողի իրավահաջորդի շահերը, նրա փաստաբան չէ, միգուցե տուժողի իրավահաջորդի ազգակա՞նն է:

Տուժողի իրավահաջորդն ասաց, որ Սաքունցն իր բարեկամը չէ. «Մեկ տարի ա՝ շփվում ենք գործի առնչությամբ, փորձում էի գտնել՝ որտեղ ա մեղավորությունը, Սաքունցը հայտնեց, որ կարող է ինձ օգնել արդարության հասնելու հարցում»:

Սաքունցը պարզաբանեց, որ Հելսինկյան քաղաքացիական ընկերակցության վանաձորյան գրասենյակ է դիմել Գեորգի Միսակյանը՝ իր երեխայի շահերի պաշտպանության հարցով: «Որպես ֆիզիկական անձ, որպես քաղաքացի՝ հանդես եմ գալիս որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ»,- ասաց Արթուր Սաքունցը:

Մեղադրող Դ. Կարապետյանը հստակություն մտցրեց՝ ասելով, թե կապ չունի՝ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ է Սաքունցը, թե ոչ, որպես քաղաքացի՝ նա իրավունք ունի ներկայացնելու տուժողի իրավահաջորդի շահերը, որևէ իրավական խոչընդոտ չկա:

Վերջապես Արթուր Սաքունցը ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդ Միսակյանի ներկայացուցիչ:

Ներկայացան ամբաստանյալները:

Արաբկիր բժշկական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը քսանութ տարեկան են, երկուսն էլ՝ չամուսնացած:

Լիլիթ Վարդանյանը բնակվում է Վեդիում, Զարինե Այվազյանը երևանաբնակ է:

Մեղադրող Դ. Կարապետյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը. 2012 թվականի դեկտեմբերի 31-ին երկուսուկես տարեկան Անի Միսակյանն ընդունվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Հերթապահ մանկաբույժ Լիլիթ Վարդանյանը, ըստ մեղադրանքի, ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները, թերի ախտորոշում է արել, երեխայի օրգանիզմի ինտոքսիկացիայի պայմաններում, ինչը բնորոշ է թոքաբորբին, թոքաբորբը չի ախտորոշվել, համապատասխան բուժում չի նշանակվել: Մինչդեռ ճիշտ ախտորոշման ու բուժման դեպքում հնարավոր կլիներ փրկել երեխայի կյանքը: Մասնավորապես՝ երեխայի արյան հետազոտության արդյունքներին մանկաբույժներ Վարդանյանն ու Այվազյանը չեն հետևել, ուշադիր չեն եղել: Իր պարտականությունները ոչ պատշաճ է կատարել նաև Լիլիթ Վարդանյանից հերթապահությունն ընդունած Զարինե Այվազյանը: Երեխայի վիճակը արագորեն վատթարացել է: Միայն Այվազյանից հերթապահությունը հունվարի 2-ին ընդունած մանկաբույժն է ճիշտ ախտորոշում կատարել՝ նայելով արյան հետազոտության արդյունքներին:

Ըստ մեղադրանքի՝ մասնագիտական անփութության և պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում բժշկուհիներն անզգուշորեն առաջացրել են երեխայի մահը:

Հունվարի մեկին հերթապահությունն ընդունած Զարինե Այվազյանը Լիա Միսակյանի արյան ընդհանուր քննության արդյունքներին չի անդրադարձել, չնայած դրանք պատրաստ են եղել ու վկայել են լեյկոցիտների վտանգավոր քանակի մասին: Համապատասխան ախտորոշում և բուժում այդ օրը ևս չի կատարվել, ինչը ճակատագրական է եղել երեխայի համար:

Նախաքննական մարմինը այս պահին էլ նույն բժշկական կենտրոնում աշխատող մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանին ու Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Ամբաստանյալները կարող էին գոնե ցավակցություն հայտնել տուժողի ընտանիքին, ինչը չարվեց:

Լիլիթ Վարդանյանն իրեն մեղավոր չճանաչեց:

Զարինե Այվազյանն ասաց, թե իրեն հասկանալի չէ մեղադրանքի էությունը:

Պաշտպան Երեմ Սարգսյանը պարզաբանեց, թե մեղադրանքի ձևակերպումը պարզ ու հստակ չէ, դրա համար էլ հասկանալի չէ իր պաշտպանյալին: Անհասկանալի է, օրինակ, մեղադրական եզրակացության մեջ հետևյալ ձևակերպումը՝ համապատասխան արյան քննության արդյունքները չի վերցրել… համապատասխան ախտորոշումն ու բուժումը ապաքինման հնարավորություն կտային… Ի՞նչ է նշանակում այդ «համապատասխան» բառը, խոսքը ո՞ր ախտորոշմանն ու ո՞ր բուժմանն է վերաբերում… Ըստ պաշտպանի՝ դրանք ընդհանուր արտահայտություններ են, իր պաշտպանյալը չի հասկանում, թե ինչից պետք է պաշտպանվի:

Պաշտպանի ու ամբաստանյալի նման դիրքորոշումը նրանց պաշտպանական տակտիկայի մասն էր, ինչը խոչընդոտ չդարձավ դատական նիստը շարունակելու համար:

Մեղադրողը հայտնեց, որ մեղադրանքի էությունը հստակ պարզաբանված է որոշման մեջ, իսկ հրապարակվել է մեղադրական եզրակացության միայն եզրափակիչ մասը: Գործով բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել, ըստ մեղադրողի, որոնք հաստատում են բժշկուհի Այվազյանի անգործությունը:

Ամբաստանյալ Այվազյանի դիրքորոշմանը ցավոտ արձագանքեց տուժողի իրավահաջորդը՝ մահացած երեխայի հայրը. «Չե՞ք հասկանում՝ ինչի համար եք մեղադրվում: Թողեք ես բացատրեմ Այվազյանին: Արյան անալիզի պատասխանը չեք տեսել, արե՞լ եք հետազոտություն, որ տեսնեիք…»:

Պաշտպանը հանգստացրեց իրավիճակը. «Այս պահին չենք վիճարկում հետազոտության արդյունքների տեսնել-չտեսնելը, ընդամենը ուզում ենք, որ մեղադրանքն ավելի հստակ ձևակերպված լինի…»:

Դատական քննության կարգ սահմանվեց. կհարցաքննվեն տուժողի իրավահաջորդը, վկաները, կհետազոտվեն գործում առկա ապացույցներն ու փաստաթղթերը, կհարցաքննվեն փորձագետները, վերջում՝ մեղքը չընդունող ամբաստանյալները:

Պաշտպան Գիվի Հովհաննիսյանը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ այլ գործով պետք է մասնակցի առերես հարցաքննության:

Արթուր Սաքունցն էլ հայտարարեց, որ տուժողի իրավահաջորդը չի ստացել մեղադրական եզրակացությունը, խնդրեց, որ դատարանը տրամադրի այն ու նիստը հետաձգի, որ Գեորգի Միսակյանը հասցնի ծանոթանալ եզրակացությանն ու նախապատրաստվել իր ցուցմունքներին:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա վաղը:

Տուժած ընտանիքը չորս երեխա է ունեցել: Տուժողի իրավահաջորդն ասաց, որ դեկտեմբերի 31-ին երեխային հիվանդանոց են տարել ծանր վիճակում, երեխայի կոկորդը շատ բորբոքված է եղել, այդ օրը երեխան վեց գդալ բրինձ է կերել: Հերթապահ բժշկուհին չի հետաքրքրվել երեխայի կոկորդի վիճակով, չի էլ մտել երեխայի մոտ: Հաջորդ օրը՝ հունվարի 1-ին, երեխայի կոկորդն ավելի սաստիկ է ցավել, ամբողջ օրը երեխան երեք գդալ բրինձ է կերել: Այդ օրվա հերթապահ բժշկին ևս չի անհանգստացրել երեխայի վիճակը: Միայն հունվարի 2-ին հերթապահությունն ընդունած մանկաբույժն է հասկացել երեխայի ճիշտ ախտորոշումը, բայց այլևս երեխային փրկել հնարավոր չի եղել:

Գեորգի Միսակյանը չի բացառում, որ եթե դեկտեմբերի 31-ին հերթապահեր հունվարի 2-ի հերթապահ մանկաբույժը, երեխան այսօր ողջ կլիներ:

Հիմա տուժողի ընտանիքում երեք երեխա է մեծանում…

Դատական նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր «Արաբկիր» բժշկական կենտրոնի աշխատողներով: Մեծամասնությունը ցավում էր ամբաստանյալի աթոռին նստած բժշկուհիների համար, մեծամասնությունը պաշտպանում էր «համազգեստի» պատիվը:

Այդ շարքերում չէր զգացվում սրտացավությունն ու ցավակցական վերաբերմունքը տուժողի հանդեպ, ցավը՝ իրենց բժշկական կենտրոնում մահացած երեխայի համար, ինչը բարոյական առումով շատ ավելի նպաստավոր կլիներ, բժիշկներին ավելի հարիր, քանզի երեխան, այնուամենայնիվ, հիվանդանոցում է եղել, նա երեք օր դիմադրել է հանուն կյանքի, և բժիշկների ճիշտ ջանադրության դեպքում հնարավոր է, որ փոքրիկն այսօր ողջ լիներ: Ներկայացածները տեսախցիկների առաջ ասում էին, թե իրենց բժշկական կենտրոնի ոչ մի բժիշկ դեռ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, որ հարկ է այս գործով պահանջել նոր դատաբժշկական փորձաքննության անցկացում, որը պարզ կդարձնի, որ բժիշկները մեղք չեն ունեցել…

Մարդկային կյանքն ու համազգեստի պատիվը նույն հարթության վրա լինել չեն կարող: Բժիշկների պարտականությունը ոչ միայն բուժելն ու ապաքինելն է, այլ առաջին հերթին՝ չվնասելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում