Քիչ առաջ Ուկրաինայի Պոլտավա քաղաքի «Վորսկլա» մարզադաշտում ավարտվեց Ուկրաինայի սուպերգավաթի հանդիպումը: Կիևի «Դինամո»-ն 3:1 հաշվով առավելության հասավ Դոնեցկի «Շախտյոր»-ի նկատմամբ և տիրեց սուպերգավաթին:
Հայաստանի հավաքականի և «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման 64-րդ րոպեին:
Հանդիպման 5-րդ րոպեին կիևցիները 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան: Գուսևն անվրեպ իրացրեց այն: 9 րոպե անց «Հանքափորներ»-ին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Աչքի ընկավ Ֆերնանդինյոն: 32-րդ րոպեին Դիականտեն կրկին առաջ մղեց «Դինամո»-ին: Իսկ 83-րդ րոպեին Միլևսկին մեն-մենակ մնաց Պյատովի առաջ ու սառնասրտորեն գրավեց վերջինիս դարպասը` դնելով այս հանդիպման վերջակետը:







































