Friday, 26 04 2024
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Բանն այն է, որ Հայաստանի անկախ տարիների անցած պատմությունը կարծես թե վկայում է, որ ընդդիմություն և թիթեռ բառերը դարձել էին հոմանիշ: Ոչ այն պատճառով, որ ընդդիմությունը Հայաստանի քաղաքական կյանքում մեծ հաշվով միշտ էլ թիթեռ է նկարել նախորդ տարիներին: Պարզապես ընդդիմության ու թիթեռի կյանքերի միջին տևողությունը Հայաստանում, կարծես թե, հավասարվել էր: Ընդդիմությունը դարձել էր մեկանգամյա օգտագործման քաղաքական գործիք, որն առաջին իսկ գործողությունից հետո կոտրվում էր, դադարում էր գոյություն ունենալ, դառնում էր առավելապես ձև, նույնիսկ՝ հուշ: Անկախ Հայաստանի մոտ երկու տասնամյակի ընթացքում ընդդիմությունը հանրային ընկալման մեջ ձեռք էր բերել հենց այդօրինակ կերպ, երբ ակնթարթային հաջողության բացակայությունը ընդդիմությանը դատապարտում էր մոռացության և անխուսափելի տրանսֆորմացիայի: Դրա համար էլ անկախ Հայաստանի ամեն մի ընտրություն մի ընդդիմություն ուներ, եթե խոսքն, իհարկե, իրական ընդդիմության մասին է, քանի որ անկախ Հայաստանի քաղաքական կյանքում ձևավորվեց առնվազն երկու ընդդիմության կերպար՝ իրական և շինծու, դրածո ընդդիմություն, որի ներկայացուցիչներին տարբեր ժամանակահատվածներում բնորոշում էին տարբեր մակդիրներով և ածականներով, որոնց թվարկումն այժմ ավելորդ է այն պարզ պատճառով, որ ընթերցողն ինձ կարող է մեղադրել իրեն սկլերոզում կասկածելու համար:

Երբ 2007 թվականին ձևավորվեց Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժումը, անկասկած է, որ այն նույնպես տեղավորվեց ընդդիմության մասին հայկական «ավանդական» պատկերացումների շրջանակում: Ընդ որում՝ այդ շարժումը հասարակության մի որոշ մասի մոտ ուներ իրական ընդդիմության, իսկ որոշ մասի մոտ իշխանական նախագծի, այսինքն՝ դրածոյի համարում: Այդ պատկերացումները պետք է բյուրեղանային և բյուրեղացան շարժման ծավալման ընթացքում, և բացահայտվեց ոչ թե այն, որ Տեր-Պետրոսյանի շարժումը իշխանության դրածոն է, այլ այն, որ շարժումից դուրս գտնվողները ինքնաբերաբար վերածվում էին իշխանության դրածոյի, և եթե չէին էլ հասկանում այդ վտանգը, ապա կանգնելով փաստի առաջ՝ այլևս նրանց մնում էր ընդամենը թուլանալ ու հաճույք ստանալ:

Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը հաճույք էր պատճառում հասարակությանը, քաղաքացիներին: Նրանք առաջին անգամ, երկար տարիների ընդմիջումից ի վեր, իրենց զգում էին քաղաքականությանը հաղորդակից: Իսկ քաղաքականությունը, ինչպես հայտնի է, քաղաքակրթության բնորոշիչ է, ինդիկատոր: Հայաստանում ուրվագծվել սկսեց քաղաքակրթության մի հուն, որն իհարկե դեռևս ուներ հասարակության գիտակցության և ենթագիտակցության մեջ անդառնալիորեն իմաստավորվելու խնդիր, բայց որը պետք է ժամանակի ընթացքում ապացուցեր իր այլընտրանք չունենալը: Այդ քաղաքականություն-քաղաքակրթությունը արժանացավ, իհարկե, ոչ միարժեք գնահատականի, համարվեց հոգեորսության պես մի բան, որակվեց քաղաքական աղանդ, դավաճանություն, օտարերկրյա պատվեր, գունավոր հեղափոխություն: Այդ ամենի գլխավոր նպատակն, իհարկե, մեկն էր՝ ընդդիմադիր քաղաքացիական շարժման վերաճած պայքարը տեղափոխել «ընդդիմություն» հասկացության ավանդական ընկալումների հուն, որտեղ էլ կարելի էր խեղդել ամեն ինչ: Բայց չնայած այդ բոլոր փորձերին, չնայած տանուլ տված պայքարի և սպառված գործունեության մասին մինչ այժմ հնչող և պարբերաբար սաստկացող գնահատականներին, չնայած սահմանադրական ճանապարհի մասին կրկնվող հեգնանքին, չնայած արտահերթ և հերթական ընտրությունների շուրջ հարցախաղին, որ կիրառում են շատ փորձագետներ, Հայաստանում ընդդիմությունը աստիճանաբար և հաստատուն քայլերով ապացուցեց, որ դուրս է ավանդական ընկալումներից, և եթե կարելի է համեմատել ինչ-որ բանի հետ, ապա հաստատ ոչ թիթեռի, որը մեկ օրվա կյանք ունի:

Այս հանգամանքը, թերևս, դուրս է մնում ընդդիմության գործունեությունը գնահատող, և այդ գործունեությունն ընդամենը հանրահավաքների հաճախականության և բազմամարդության չափորոշիչներով մեկնաբանող փորձագետների ուշադրությունից՝ ոմանց մոտ ակամա, իսկ ոմանց մոտ՝ գիտակցված: Այդ ուշադրությունից դուրս է մնում հանգամանքը, որ Հայաստանում կայացել է մի ընդդիմություն, որն աննախադեպ է մի քանի առումներով: Նախ՝ տարբեր գաղափարախոսությունների կրող քաղաքական մեկ տասնյակից ավելի ուժեր մեկուկես տարի է գործակցում են առանց որևէ կերակրատաշտ կիսելու: Երկրորդ՝ ընդդիմությունը Հայաստանի քաղաքական կյանքում իր վճռորոշ դերակատարություն ունի՝ ներկայացված չլինելով խորհրդարանում: Երրորդ՝ չլինելով խորհրդարանում, լինելով տարբեր գաղափարական ուժերից կազմված, ընդդիմությունը ցուցաբերում է ընդդիմադիր ուժի համար կազմակերպվածության կարծես թե աննախադեպ (բառիս ոչ չարչրկված իմաստով) մակարդակ, և այդ ամենը ռեսուրսների անօրինական ճանապարհով ջլատման պայմաններում: Չորրորդ՝ ընդդիմությունը դրել է քաղաքական պայքարի մի նշաձող, որը հաղթահարելու փորձ առ այսօր չի համարձակվում կատարել որևէ այլ քաղաքական ուժ, բայց որից ցածր էլ գործելը դարձել է որևէ ուժի համար քաղաքականապես անհեռանկար, թողնելով միայն անօրինական գոյության ճանապարհը:

Ամենևին պետք չէ, որ ստեղծվի «իդեալական ընդդիմության» տպավորություն: Աննախադեպ՝ չի նշանակում իդեալական: Իհարկե ընդդիմության գործունեությունը, հատկապես անցած մեկուկես տարիների ընթացքում, տվել է շատ տարակարծությունների տեղիք, որոնք եղել են նույնիսկ հենց ընդդիմության շարքերում: Սակայն այդ առումով էլ ընդդիմությանը հաջողվել է հասնել երբևէ չնվաճված մի նիշի, երբ բաց և հրապարակային տարակարծություններն ամենևին չեն սասանում ընդդիմության քաղաքական դիրքը: Այլ կերպ ասած՝ Հայաստանում ձևավորվել է «ընդդիմություն» հասկացության նոր ընկալում, կամ ավելի ճիշտ՝ Հայաստանում առաջին անգամ ձևավորվել է ընդդիմություն, այլ ոչ՝ պահի տակ ստեղծված կոնգլոմերատ, որն ավարտվում է պահի հետ միասին, ինչպես նախկին «ընդդիմությունները»: Ավելին՝ ձևավորելով «ընդդիմություն» հասկացության նոր ընկալում, կոտրելով նախկին ընկալումներն ու պատկերացումները քաղաքական այդ երևույթի մասին, ներկայիս ընդդիմությունը արմատավորում է նոր պատկերացումներ ու ընկալումներ, որոնք ավելի շատ միտված են ապագայում իրականության հետ ներդաշնակվելուն:

Բանն այն է, որ այսօրվա ընդդիմադիր շարժումը՝ Հայ Ազգային Կոնգրեսը, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սահմանել են քաղաքականությամբ զբաղվելու մի նշաձող, հանրության հետ հարաբերվելու մի մշակույթ, որը ստիպում է ընդդիմադիր հավակնություններ ունեցող որևէ ուժի ապավինել հենց այդ մշակույթին, խաղալ մրցակցային հենց այդ կանոններով, ոչ թե առևտրականի հոգեբանությամբ, հարաբերվել հասարակության, ոչ թե իշխանության հետ, ապավինել հանրային, ոչ թե իշխանական բևեռին, սնվել հանրության, ոչ թե իշխանության ձեռքից: Այդ ամենն այժմ թվում է անհաջողությունը սքողելու միջոցներ, և հաճախ ամեն ինչ հենց այդպես էլ ներկայացվում է: Սակայն, եթե նույնիսկ երկրում առկա է այնպիսի իրավիճակ, որ ընդդիմությունն իր անհաջողությունը փորձում է սքողել հենց այդպիսի միջոցների, քաղաքական այդ մշակույթի գործիքների կիրառմամբ, դա նշանակում է, որ այդ իրավիճակին հանգեցրած ընդդիմադիր շարժումը արդեն իսկ մեծ ծառայություն է մատուցել պետությանն ու հասարակությանը՝ ստեղծելով փաստացի այնպիսի իրավիճակ, երբ երկրի ընթացքը, բարեփոխումների լինել-չլինելը, իրավիճակի որակական փոփոխությունն ավելի շատ պայմանավորված է ընդդիմության, ոչ թե իշխանության մտորումներից և քայլերից: Այսինքն՝ ընդդիմությունը վերցրել է հնարավորությունների մենաշնորհը իշխանությունից՝ առաջացնելով իրական մրցակցության հնարավորություն բոլոր ցանկացողների և ունակների համար, ինչը երկար ժամանակ բացակայել է Հայաստանում: Հայաստանում միշտ իշխել է (և իշխանությունն էլ քաջալերել է) ակնթարթային, վիճակախաղային մտածողությունը, միանգամից շահելու, քիչ աշխատանքով շատ արդյունքի հասնելու մտածողությունը: Դրա համար է լոտոն հասել կառավարական մակարդակի: Ընդդիմության քայլերը ներկայումս, կարծես թե, ծառայում են այդ մտածողությունը փոխելուն, հասարակության մեջ բնազդների փոխարեն գիտակցության առաջնայնությունն ապահովելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում