Անդրադառնալով այն վարկածին, թե արտագաղթի մեջ ընդդիմությունն էլ իր մեղավորությունն ունի ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չհամաձայնեց և ավելացրեց.
«Ես համաձայն չեմ, իսկ այն մարդկանց, որ գնում են ուղղակի ես կխնդրեի, որ չգնան և մեր հետ շարունակեն պայքարը: Դա պետք է արտահայտվի ամենօրյա իրենց բողոքի ակցիաներով: Եթե մարդիկ թողնում են գնում, ապա իշխանությունը տեսնում եք՝ Տիգրան Սարգսյանի նման մեկնաբանություններ է անում: Այստեղ ցանկացած ընդդիմությանը մեղադրելը սխալ է, որովհետև մեղավորը միայն իշխանությունն է, որովհետև նրանք իշխանության եկան ոչ թե ժողովրդի քվեով, այլ ուժով: Հետևաբար իշխանությունը ծառայեցնում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց բարեկեցությանը: Եվ դա այդպես կլինի այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը չպայքարի իշխանության դեմ և կասեցնի նրանց գոյությունը»:






































