«Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր հայորդիների հիշատակը մենք պետք է հարգենք մեր պետությունը կայացնելով, Հայաստանը ժամանակակից ժողովրդավարական երկիր դարձնելով: Մենք այժմ այդ ճանապարհին ենք, բայց անելիքներ շատ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նրա խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում նկատելի է որոշակի դրական տեղաշարժ. «Տեսնում ենք կոռուպցիայի դեմ իրական պայքար, բայց սպասելիքներն ավելին են. սա է այս կառավարության խնդիրը»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Թող ձևավորի ընդդիմադիր բևեռ՝ կտեսնենք: Իսկ այն մարդիկ, ովքեր ուժ են կիրառել ժողովրդի դեմ, վաղուց պետք է պատասխանատվության ենթարկվեին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: