Հարավաֆրիկյան թեթև ատլետ Օսկար Պիստորիուսը, որը մեղադրվում է իր ընկերուհու դիտավորյալ սպանության մեջ, ողբերգությունից մեկ ամիս առաջ ռեստորաններից մեկում պատահաբար կրակել է ընկերոջ ոտքին: Պիստորիուսը խնդրել է այլ մարդու մեղքն իր վրա վերցնել, հայտարարել է մարզիկի ընկեր Քևին Լերենը, գրում է Ria Novosti-ն:
Պիստորիուսի փաստաբանը ենթադրում է, որ մարզիկի հարևան ամուսնական զույգը հանցավոր համաձայնության է եկել, իսկ նրանց ցուցմունքներում շատ հակասություններ կան: Նախկինում նրանք հայտարարել էին, որ աղջկա սպանության գիշերը կրակոցներ և բղավոցներ են լսել:
2013 թ. ամռանը երկու անգամ հետաձգված դատական նիստն այժմ նշանակվել է մարտի 20-ին: